Ռուսական ֆինանսների համար արևմտյան պատժամիջոցներից ավելի վտանգավոր սպառնալիքը. Bloomberg
Ներկայացնում ենք «Bloomberg» պարբերականի «Goldman-ը նախազգուշացնում է, որ եվրոյի ամրապնդումը կարող է ռուսական բոնդերի աքիլլեսյան գարշապարնը լինել» հոդվածը:
ԱՄՆ-ի կողմի հակառուսական պատժամիջոցների ուժեղացումը բացասական են ազդում դաշնային փոխառության պարտատոմսերի վրա, սակայն ավելի լուրջ սպառնալիք կարող է բխել Ռուսաստանին շատ ավելի մոտ գտնվող տարածաշրջանից:
Թեև ԱՄՆ պատժամիջոցների ուժեղացումը, որոնց մասին հայտարարվեց դեռ հունիսին, կասեցրեց ռուբլիով պարտատոմսերի աճը, Ռուսաստանի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության մեղմացումը, ինչպես նախկինում էր, դրդեց ներդրողներին ձեռք բերելու այդ արժեթղթերը, որոնք տարեսկզբից դոլարային արտահայտությամբ ավեին քան 10 տոկոս եկամուտ են բերել:
Դրանով հանդերձ «Goldman Sachs Group» ֆինանսական ընկերությունը զգուշացրել էր նոր ռիսկերի մասին. եվրոյի հանդեպ ռուբլու փոխարժեքի 8 տոկոսով նվազումը կհանգեցնի ներմուծվող ապրանքների գների բարձրացմանը և ինֆլյացիայի աճին, ինչը կստիպի Ռուսաստանի Կենտրոնական բանկին դանդաղեցնել տոկոսադրույքների նվազեցման տեմպերը և կհանգեցնի դաշնային փոխառության պարտատոմսերի վաճառքի աճին:
«Ֆիկսված եկամտով ռուսական պետական պարտատոմսերի գների հետագա բարձրացումը, հավանաբար, ավելի դժվար կլինի», — գրել է «Goldman Sachs»-ի տնտեսագետ Կլեմենս Գրաֆը: Նրա կարծիքով՝ տնտեսական աճի «կոնսենսուսից բարձր» գնահատականն այդ արժեթղթերը դարձնում են «ռուսական առավել գրավիչ ակտիվը»:
Այս տարի եվրոն ամրապնդում է իր դիրքերը եվրագոտու տնտեսության վերականգնման, քաղաքական ռիսկերի նվազեցման և Եվրոպական կենտրոնական բանկի քանակական մեղմացման ծրագրի սպասվող կրճատման պայմաններում: Օգոստոսին Եվրոպական կենտրոնական բանկի պաշտոնյաները ահազանգ հնչեցրեցին եվրոյի չափազանց ամրապնդման պատճառով, քանի որ 2015 թվականին քանակական մեղմացման մեկնարկից փոխարժեքի առավելագույն բարձրացումը խանգարում է ինֆլյացիայի վերականգման փորձերին:
19 երկրներից կազմված եվրագոտուն բաժին է հասնում ռուսական ներմուծումների ավելին քան մեկ երրորդը: Եվրամիությունից Ռուսաստան մատակարարումները 2016 թվականի համեմատությամբ տարվա առաջին կեսին աճել են 24 տոկոսով՝ ըստ Դաշնային մաքսային ծառայության տվյալների:
Ռուսական դաշնային փոխառության պարտատոմսերի վերաբերյալ «Goldman»-ի զգուշացումները հակադրվում են «Morgan Stanley»-ի տեսակետի հետ, որը օգոստոսի առաջին կեսին ռուսական պետական պարտատոմսերը բնորոշեց զարգացող երկրների շարքում «ամենաարդյունավետը»: Օգոստոսին ռուսական պետական պարտատոմսերը զարգացող երկրների շարքում ամենալավ արդյունքը ցուցաբերեցին, ինչի մասին են վկայում նաև «Bloomberg»—ի տվյալները:
Կլեմենս Գրաֆը բարձրացրեց իր կանխատեսումն ինֆլյացիայի վերաբերյալ մինչև տարեվերջ 3-ից մինչև 3.9 տոկոս՝ ակնկալելով, որ եվրոյի հանդեպ ռուբլու արժեզրկումը դեկտեմբերին մինչև 60 բազիսային կետ կավելացնի ինֆլյացիայի ցուցանիշին, իսկ ապրանքների գների աճը կավելանա ևս 30 բազիսային կետով: Բանկը նաև կրկնակի նվազեցրեց իր կանխատեսումը Ռուսաստանի տոկոսադրույքների կրճատման վերաբերյալ՝ տարեվերջին մինչև 75 բազիսային կետ: Այնուհանդերձ, «Goldman»-ի կարծիքով, Ռուսաստանի Կենտրոնական բանկի ավելի զգուշավոր դիրքորոշումը ռուբլին ավելի գրավիչ կդարձնի:
Գրաֆի խոսքերով, թեև ցրտաշունչ ամռան սկիզբում Ռուսաստանում «նպարեղենի մատակարարման շոկ» էր առաջացրել, արտարժույթի փոխարժեքն «ինֆլյացիայի համար ավելի լուրջ խնդիր է ներկայացնում »: