Աշխարհի 10 ամենահզոր բանակները
Ներկայացնում են աշխարհի ամենամեծ ռազմական բյուջե ունեցող երկրների տասնյակը:
1. ԱՄՆ – 561 մլրդ դոլար
2016 թ. ԱՄՆ ռազմական բյուջեն կրկին ամենամեծն է աշխարհում, այն կազմելու է 561 մլրդ դոլար, սակայն վերջին տարիներին այն բավականին կրճատվել է. 2013 թ. կազմում էր 640 մլրդ: Այնուհանդերձ ԱՄՆ-ը ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան նրան հաջորդող տասը երկրների ընդհանուր ռազմական ծախսերը:
Ամերիկյան զինուժի գլխավոր խաղաքարտը 19 ավիրակիրներից կազմված նավատորմն է:
ԱՄՆ-ը զորակազմը 1,43 մլն զինվորներից է և 850 հազար կադրային պահուստից: ԱՄՆ միջուկային տերություն է:
2. Չինաստան -188 մլրդ դոլար
Չինաստանը վերջին տարիներին անընդմեջ ընդլայնում է իր ռազմական բյուջեն. այն արդեն կազմում է 188 մլրդ դոլար:
Չինաստանտ ակտիվորեն զարգացնում է արտադրական և զինվորական լրտեսությունը, ինչը հնարավորություն է տալիս նրան ստեղծելու այլ երկրների լավագույն ռազմական տեխնիկայի կրկնօրինակներ:
ՉԺՀ զինուժը կազմված է 2,285 մլն զինվորականներից և 2,3 մլն պահեստայիններից: Չինաստանը միջուկային տերություն է:
3. Ռուսաստան – 87,8 մլրդ դոլար
ԽՍՀՄ անկումից հետո ՌԴ զինուժը բավականին թուլացել էր, սակայն վերջին տարիներին համակարգված աշխատանք է ընթանում ռազմական ոլորտը կրկին զարգացնելու համար: Արդեն 2008 թ. ռազմական ծախսերը գրեթե երեք անգամ աճեցին, նախատեսվում է ևս 44 տոկոսով ընդլայնել առաջիկա երեք տարիների ընթացքում:
Ռուսական բանակն առաջատարն է տանկերի թվաքանակով (մոտ 15,5 հազար):
Ակտիվ զինուժը կազմում է ավելին քան 766 հազար, իսկ կադրային պահուստը՝ 2,485 մլն: ՌԴ միջուկային տերություն է:
4. Սաուդյան Արաբիա – 67 մլրդ դոլար
Սաուդյան Արաբիայի ռազմական բյուջեն վերջին տարիներին անդադար ընդլայնվում է: 2006 թվականից այն կրկնապատկվել է՝ 31 մլրդից մինչև 67 մլրդ դոլար:
Երկիրը մեծ թվով զինամիջոցներ է գնում, հիմնականում ԱՄՆ-ից, այդ թվում F-15 կործանիչներ:
Սաուդյան Արաբիայի զինուժի ակտիվ անձնակազմը 233.5 հազար է:
5. Ֆրանսիա – 61,2 մլրդ դոլար
Ֆրանսիան ակտիվորեն մանակցում է աշխարհի տարբեր մասերում կատարվող օպերացիաներին, ներառյալ Կենտրոնական Աֆրիկան, Չադը, Մալին, Սենեգալը և այլ երկրներ:
Վերջին երկու տարվա ընթացքում Ֆրանսիայի ռազմական բյուջեն 43 մլրդից հասցվել է մինչև 61,2 մլրդ դոլարի: Երկրի 2015 թ. ռազմական բյուջեով նախատեսում է գնել զգալի սպառազինություն, որը 2014 թ. զինուժի բարեփոխումների նախագծի շարունակությունն է:
Երկրի զինուժի ակտիվ անձնակազմը 215 հազար է, իսկ կադրային պահուստը՝ 28 հազար: Ֆրանսիա միջուկային տերություն է:
6. Մեծ Բրիտանիա – 57.9 մլրդ դոլար
Մեծ Բրիտանիան նախատեսում է մինչև 2018 թ. կրճատել իր զինուժի թվաքանակը ինչև 20 տոկոս, որոշակիորեն կկրճատվի նաև Թագավորական նավատորմն ու Ռազմաօդային ուժերը: 2013 թ. ռազմական բյուջեն կազմել է 57.9 մլրդ դոլար:
Երկրի զինուժի ակտիվ անձնակազմը 205.3 հազար է, իսկ կադրային պահուստը՝ 188 հազար: Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է:
7. Գերմանիա – 48.8 մլրդ դոլար
Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Գերմանիայի ազգաբնակչությունը հիմնականում հակառազմական տրամադրություններ ունի: 2011 թ. Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայությունը հանված է, նպատակ է դրված ձևավորելու պրոֆեսիոնալ բանակ:
Գերմանիան մասնակցում է միջազգային ռազմական օպերացիաների աշխարհի տարբեր հատվածներում: Երկիրի 2013 թ. ռազմական բյուջեն բավականին մեծ է՝ 48,8 մլրդ դոլար:
Երկրի զինուժի ակտիվ անձնակազմը183 հազար է, իսկ կադրային պահուստը՝ 145 հազար:
8. Ճապոնիա – 48.6 մլրդ դոլար
Ճապոնիան Երկրորդ աշխարհամարտի ավարտից տասնյակ տարիներ անց ընդլայնում է իր ռազմական ներուժը, ինչը թելադրված է հարևան Չինաստանի հետ ակտիվ տարածքային վեճերի հետ: Երկրի 2013 թ. բյուջեն կազմել է 48.6 մլրդ դոլար:
Ճապոնական բանակը սպառազինության խնդիր չունի. շուրջ 1595 ինքնաթիռները և 131 ռազմանավերը նրա հիմնական ներուժն են: Սակայն համաձայն սահմանադրության բանակը չի կարող հարձակողական գործողություններ իրականացնել:
Երկրի զինուժի ակտիվ անձնակազմը 247 հազար է, իսկ կադրային պահուստը՝ 57,9 հազար:
9. Հնդկաստան – 47.4 մլրդ դոլար
Բանակի արդիականացման համար Հնդկաստանը զգալի միջոցներ է ծախսում: Երկիրը ռազմական տեխնիկայի խոշորագույն ներմուծողն է: 2013 թ. ռազմական բյուջեն կազմել է 47.4 մլրդ դոլար:
Երկրի զինուժի ակտիվ անձնակազմը 1,33 մլն է, իսկ կադրային պահուստը՝ 2,14 մլն: Հնդկաստանը միջուկային տերություն է:
10. Հարավային Կորեա – 33.9 մլրդ դոլար
Հարավային Կորեան հարկադրված է ընդլայնել իր ռազմական ծախսերը, քանի որ հարևան երկրները՝ Ճապոնիան և Չինաստանը լուրջ մրցակիցներ են, իսկ Հյուսիսային Կորեայից բխող սպառնալիքը երբեք չի մարում:
Ռազմական բյուջեն շուրջ 33.9 մլրդ դոլար է:
Երկրի զինուժի ակտիվ անձնակազմը 640 հազար է, իսկ կադրային պահուստը՝ 2,9 մլն: