Աշխարհը կանգնած է մասշտբային պատերազմի եզրին
Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը Հնդկաստանի և Պակիստանի իր գործընկերներին խնդրել է ուրբաթ օրը թուլացնել լարվածությունը միջուկային զենք ունեցող երկու երկրների միջև ռազմական բախման մտավախությունների պատճառով:
«Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածությունը տագնապալի է: Ես կոչ եմ անում երկու կողմերին զսպվածություն ցուցաբերել և հետամուտ լինել երկխոսությանը՝ իրավիճակը թուլացնելու համար», — ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ՝ հավելելով, որ նույնն է ասել Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանքարին և Պակիստանի արտգործնախարար Իսհակ Դարին:
Հնդկաստանի և Պակիստանի միջև տասնամյակներ շարունակվող թշնամանքի վերջին խզումը սկսվեց ապրիլի 22-ին, երբ իսլամիստ գրոհայինները 26 մարդու կոտորեցին Փահալգամում, որը հայտնի զբոսաշրջային վայր է Հնդկաստանի կողմից կառավարվող Քաշմիր շրջանում: Ե՛վ Հնդկաստանը, և՛ Պակիստանը վերահսկում են Քաշմիրի որոշ հատվածներ և երկուսն էլ պահանջում են ինքնիշխանություն ամբողջ տարածաշրջանի վրա:
Հաղորդվում է, որ զինված անձինք, որոնց Նյու Դելին մեղադրել է Իսլամաբադին աջակցելու մեջ, թիրախավորել են հինդուներին, որոնք կազմում են Հնդկաստանի բնակչության մեծամասնությունը: Պակիստանը մուսուլմաններով մեծամասնություն ունեցող երկիր է։
Դրանից հետո Հնդկաստանը վտարել է պակիստանցի դիվանագետներին, դադարեցրել է կարևոր ջրային պայմանագիրը և չեղարկել վիզաները Պակիստանի քաղաքացիների համար, իսկ Պակիստանը պատասխանել է նույն կերպ, և սահմանի երկայնքով փոքր փոխհրաձգություններ են սկսվել:
Պակիստանի նախարարն այս շաբաթ հայտարարեց, որ Հնդկաստանը ռազմական հարձակում է ծրագրում: Միացյալ Նահանգները կոչ է արել երկու երկրներին, որոնք ունեն միջուկային զինանոցներ և նախկինում պատերազմել են միմյանց հետ, վերջինը՝ 1999 թվականին, թուլացնել լարվածությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փետրվարին գլխավորել է պատվիրակություն Հնդկաստան՝ քննարկելու դաշինքի և Նյու Դելիի միջև երկար սպասված առևտրային գործարքը:
Պահալգամում տեղի ունեցած հարձակումից հետո նա ցավակցություն է հայտնել յուրաքայուր հնդիկի և X-ում գրառման մեջ խոստացել է. «Եվրոպան կկանգնի քեզ հետ»: