Ուկրաինան կհաղթի՞ պատերազմը
Մինչ ուկրաինացիների մեծամասնությունը կարծում է, որ Կիևը կհաղթի ռուսական ուժերի հետ պատերազմում, եվրոպացիներն ավելի թերահավատ են, ցույց է տալիս արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) նոր ուսումնասիրությունը: Գրում է POLITICO-ն:
Չորեքշաբթի օրը հրապարակված հարցումը քարտեզագրել է հակամարտության նկատմամբ վերաբերմունքը Ուկրաինայի և ԵՄ 14 երկրներում: Դաշտային աշխատանքներն իրականացվել են մայիսին։
Այն պարզել է, որ եվրոպացիները հակված են հավատալու, որ Ուկրաինան չի հաղթի Ռուսաստանին մարտի դաշտում, քանի որ հարցվածների մոտավորապես մեկ երրորդից կեսը կարծում է, որ պատերազմը կավարտվի բանակցությունների միջոցով, և մինչև 31 տոկոսը (Հունաստանը) Ռուսաստանի հաղթանակը համարում է որպես ամենահավանական տարբերակա։ Հարցված ԵՄ երկրներից միայն Էստոնիայում է գերակշռում Ուկրաինայի հաղթանակը (38 տոկոս):
Ընդհակառակը, ուկրաինացիների մեծամասնությունը (58 տոկոսը) շարունակում է վստահ լինել, որ իրենց զորքերը կարող են հաղթել, և որ նրանք կարող են շարունակել հույսը դնել իրենց միջազգային դաշնակիցների աջակցության վրա: Ուկրաինացիների միայն 1 տոկոսն է կարծում, որ Ռուսաստանը կհաղթի պատերազմում, մինչդեռ 30 տոկոսը համարում է բանակցությունները կարգավորման ամենահավանական արդյունքը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ԵՄ երկրների միջև կարծիքների զգալի տարբերություններ կան Ուկրաինայի պաշտպանությանն աջակցելու և Կիևի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:
Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները «հազիվ թե կարողանան ներքին աջակցություն գտնել զորքերի տեղակայման համար» անդամ երկրների բնակչության շրջանում (երկրի արդյունքները տատանվում էին 4-22 տոկոսի օգտին):
Եվրոպացիները նույնպես բաժանված են Ուկրաինային ԵՄ-ին ընդունելու առավելությունների հարցում։ Առավել աջակցող երկրներն են Պորտուգալիան, Էստոնիան, Շվեդիան, Իսպանիան և Լեհաստանը, իսկ ամենասկեպտիկները՝ Գերմանիան, Բուլղարիան, Չեխիան և Ֆրանսիան։