Համաեվրոպական ընտրությունները խորը հետք են թողնում Գերմանիայի վրա
Գերմանիայի իշխող կոալիցիան ջախջախիչ հարված է ստացել կիրակի օրը կայացած Եվրախորհրդարանի ընտրություններում, երբ կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները գրանցել են իրենց վատագույն արդյունքը ազգային քվեարկության արդյունքում ավելի քան մեկ դարի ընթացքում: Գրում է POLITICO-ն:
Ձախ կողմնորոշված կոալիցիայի կտրուկ կորուստները, հավանաբար, կթարմացնեն կառավարության կայունության վերաբերյալ հարցերը: Դաշինքը՝ եռակողմ գործընկերությունը, որը ներառում է Սոցիալ-դեմոկրատներին, Կանաչներին և Ազատ դեմոկրատներին, դժվարացել է պատասխաններ գտնել երկրի առջև ծառացած մի շարք սուր խնդիրների համար (լճացած տնտեսությունից մինչև ապաստան տրամադրելու համակարգի խորը դիսֆունկցիա):
Թեև հերթական ընտրությունները նախատեսված են մինչև 2025 թվականի աշունը, դաշինքի ներսում շարունակական բախումները շահարկումներ են առաջացրել, որ կառավարությունը կարող է փլուզվել մինչ այդ:
Աջ կենտրոնամետ Քրիստոնեա-դեմոկրատները կիրակի օրը բացահայտ հաղթանակ են տարել՝ հավաքելով ձայների 30,2 տոկոսը Գերմանիայի հանրային հեռուստատեսության կանխատեսման համաձայն:
Ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը նույնպես հզոր ցուցանիշ է գրանցել՝ զբաղեցնելով երկրորդ տեղը՝ 16 տոկոսով, ինչը 5 տոկոսային կետով ավել է է 2019 թվականի ԵՄ ընտրությունների համեմատությամբ: Կուսակցությունը կապիտալացրել է երկրում աճող մտահոգությունները՝ կապված վերջին տասնամյակում ապաստան հայցողների հսկայական հոսքի հետ:
Միևնույն ժամանակ, Շոլցի սոցիալ-դեմոկրատները հավաքեցին 14 տոկոսից պակաս, ինչը արտառոց անկում է մի կուսակցության համար, որը երկար ժամանակ եղել է Գերմանիայի քաղաքական լանդշաֆտի սյունը: 2019 թվականին կուսակցությունը հավաքեց ընդամենը 15,8 տոկոս, ինչնայն ժամանակ նույնպես աղետալի արդյունք էր համարվում։
Իրական հարցն այն է, թե արդյոք Շոլցի կառավարությունը գոյատևելու է: Գերմանական կոալիցիաները հազվադեպ են փլուզվում մինչև ժամկետի ավարտը, բայց սա նախադեպը չունեցող իրավիճակ է, քանի որ այն ներառում է երեք կուսակցություն՝ սովորական երկուսի փոխարեն, ինչը դարձնում է ավելի անկայուն։
Ավելին, հաշվի առնելով ընտրողների գնահատականներում կոալիցիայի անկման մեծությունը, կիրակի օրվա արդյունքները ցույց են տալիս, որ գերմանացիների միայն մոտ 30 տոկոսն է դեռ աջակցում դաշինքին,իսկ ոմանք նաև պնդում են, որ կառավարությունը կորցրել է իր լեգիտիմությունը: