ԵՄ-ն կվերանայի՞ հարաբերությունները Իսրայելի հետ
Այս շաբաթվա սկզբին ԵՄ ԱԳ նախարարները որոշեցին հրավիրել ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի նիստ՝ «քննարկելու իրավիճակը Գազայում և հարգելու մարդու իրավունքները Իսրայելի ստանձնած պարտավորությունների շրջանակներում», — ասել է դաշինքի գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը: Այս մասին գրում է EURACTIV-ը։
Իսպանիան և Իռլանդիան այս տարվա սկզբին համատեղ կոչ արեցին՝ խնդրելով «հրատապ վերանայել», թե արդյոք Իսրայելը կատարում է մարդու իրավունքների պարտավորությունները դաշինքի հետ իր առևտրային համաձայնագրով:
Եվրահանձնաժողովը դեռևս չի արձագանքել երկու երկրների կողմից ուղարկված նամակին, հաստատել են ԵՄ պաշտոնյաները:
Հինգշաբթի օրը խնդրանքի մասին հարցին ի պատասխան՝ փոխնախագահ և առևտրի հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը լրագրողներին ասաց, որ ԵՄ-ն «շարունակում է վերանայել առևտրային համաձայնագրերը և դրանց վրա հիմնված արժեքները»:
ԵՄ-Իսրայել ասոցացման խորհրդի նիստի ամսաթիվը և վայրը դեռևս պետք է որոշվի՝ սպասելով ԵՄ-ի և Իսրայելի փոխադարձ համաձայնությանը:
ԵՄ պաշտոնյաներն ասում են, որ տեխնիկապես հնարավոր կլինի կասեցնել ԵՄ-Իսրայել Ասոցացման խորհրդի միայն առևտրային մասը, սակայն ընդունում են, որ այն հեռու է իրականությունից:
ԵՄ անդամ շատ քիչ երկրներ, ինչպիսիք են Իռլանդիան, Բելգիան և Իսպանիան, որոնք ճնշում են գործադրում Իսրայելի վրա առևտրային պատժամիջոցների միջոցով, իրենց պատրաստակամությունն են հայտնել իրականում դիտարկել Իսրայելի հետ դաշինքի առևտրային կապերի վերանայումը:
Ֆինլանդիայի արտաքին առևտրի և զարգացման նախարար Վիլ Տավիոն Բրյուսելում լրագրողներին ասել է, որ ինքը «անձամբ կարծում է, որ մենք պետք է շարունակենք առևտուրն Իսրայելի հետ»։
«Մենք պետք է նայենք առևտրի հարցում ավելի մեծ պատկերին և ինչի կարող ենք հասնել [դարձնելով] այդ առևտուրն ավելի բարդ», — լրագրողներին ասաց Տավիոն:
«Դա բարձր տեխնոլոգիական երկիր է, որն ունի արդյունաբերություններ, որոնց հետ ԵՄ-ն պետք է կարողանա աշխատել, և մենք նաև պաշտպանական առևտուր ունենք Իսրայելի հետ», — ավելացրեց նա: