Մակրոնը զգուշացրել է Եվրոպան «կարող է մահանալ»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի նախազգուշացրել է, որ Եվրոպային կործանում է սպասվում, եթե նա համարձակ քայլեր չձեռնարկի ԱՄՆ-ի և Չինաստանի պրոտեկցիոնիզմի դեմ պայքարելու համար՝ ավտորիտար ռեժիմների աշխարհաքաղաքական լուրջ սպառնալիքների ֆոնին: Գրում է POLITICO-ն։
Փարիզի Սորբոնի համալսարանում հնչած տխուր և հանդիսավոր ելույթում, որը հաճախ վերադառնում էր արագ փոփոխվող գլոբալ կարգի թեմային, Մակրոնը որպես իրական հնարավորություն ակնարկեց Եվրոպայի մահը:
Նա ասաց, որ մայրցամաքը քիչ ներդրումներ է կատարում նորարարության մեջ, չի կարողանում պաշտպանել իր արդյունաբերությունը և ուժեղացնել իր ռազմական և պաշտպանական ուժերը:
«Եվրոպան մահկանացու է, այն կարող է մեռնել։ Սա կախված է միայն մեր ընտրությունից», — ասաց նա շատ սպասված ելույթում։
«Մեր արտադրությունը Չինաստանում հիմնելու, մեր պաշտպանությունը ԱՄՆ-ին պատվիրակելու և մեր էներգիան Ռուսաստանից ստանալու դարաշրջանն ավարտվել է: Խաղի կանոնները փոխվել են», — ասաց նա: Ֆրանսիայի նախագահը մեղադրել է և՛ ԱՄՆ-ին, և՛ Չինաստանին, որ նրանք չեն հարգում համաշխարհային առևտրի կանոնները՝ զանգվածաբար սուբսիդավորելով իրենց տնտեսությունները:
«Որքան էլ ամուր լինի մեր դաշինքը Ամերիկայի հետ, մենք նրանց համար առաջնահերթություն չենք»,- ասել է նա։
Կրկնելով անցյալի կոչերը՝ հօգուտ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև երրորդ ճանապարհ փնտրելու՝ Ֆրանսիայի նախագահն ասաց, որ Եվրոպան պետք է ցույց տա, որ «երբեք չի լինելու Միացյալ Նահանգների վասալը», երբ «խոսում է աշխարհի այլ տարածաշրջանների հետ»:
Եվրոպան, նրա խոսքով, վերջին տարիներին մեծ հաջողություններ է գրանցել իր միասնության և ինքնավարության համատեսքտում՝ ի դեմս COVID-ի համաճարակի և Ուկրաինայի պատերազմի, բայց «արթնացումը չափազանց դանդաղ է ընթանում»: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել շատ ավելի ագրեսիվ առևտրային քաղաքականություն վարել և շատ ավելի մեծ պետական ներդրումներ կատարել մի շարք կարևոր ոլորտներում:
Մակրոնի առաջարկները
Ֆրանսիայի նախագահը մի շարք նոր առաջարկներ արեց պաշտպանության, տնտեսության և առևտրի ոլորտներում, որոնք, ըստ նրա, կարող են Եվրոպային վերադարձնել ճիշտ ուղու վրա:
Մակրոնն ասել է, որ ԵՄ-ն պետք է նպատակ ունենա դառնալ «համաշխարհային առաջնորդ» մինչև 2030 թվականը՝ «նվիրված ֆինանսավորման ռազմավարություններով» հինգ ռազմավարական ոլորտներում՝ արհեստական բանականության, քվանտային տեղեկատվություն, տիեզերք, բիոտեխնոլոգիաներ և նոր էներգիաներ:
Հինգշաբթի օրը Մակրոնը նաև կոչ արեց «վերանայել» Եվրոպայի առևտրային քաղաքականությունը՝ «պաշտպանելու մեր շահերը»։
Ֆրանսիայի նախագահը եվրոպացիներին հրավիրեց կառուցել «եվրոպական պաշտպանական նախաձեռնություն», որը «կարող է ներառել հակահրթիռային եվրոպական վահան», որը շարունակական կռվախնձոր է Ֆրանսիայի և Գերմանիայի միջև:
Մակրոնը նաև հանդես է եկել ռազմական տեխնիկայի գնման հարցում «եվրոպական նախապատվություն» սահմանելու օգտին՝ պնդելով, որ ԵՄ-ի չափազանց մեծ գումարներ են ծախսվում ոչ եվրոպական արտադրողների վրա: