Ինչպես է հակամարտությունը Կարմիր ծովում խաթարում համաշխարհային առևտուրը
Կարմիր ծովը աշխարհի կարևորագույն առևտրային ճանապարհներից մեկից վերածվել է վտանգավոր գոտու։ Գրում է POLITICO-ն:
Տարածաշրջանում լարվածությունը սրվել է նոյեմբերից, երբ Եմենում բնակվող հութիները սկսեցին անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով հարվածներ հասցնել Կարմիր ծովով անցնող նավերին: Շիա ռազմական խմբավորման հարձակումները՝ նպատակաուղղված ճնշելու Իսրայելին, որպեսզի դադարեցնի Գազայի ռմբակոծումը, հանգեցնում են առևտրի շարունակական ձգձգումների և խափանումների, ինչպես նաև բեռնափոխադրումների ծախսերի աճին:
Կենսական հումք և վառելիք տեղափոխող գնալով ավելի շատ ընկերություններ են դադարեցրել գործունեությունը տվյալ տարածքում: Նրանք փոխում են իրենց նավերի երթուղին դեպի 3500 ծովային մղոն հեռավորության վրա ՀԱՀ-ի Բարի Հույս հրվանդան։
Կենսական ուղի
Սուեզի ջրանցքը աշխարհի կարևորագույն առևտրային ուղիներից մեկն է, որին հաշվվում է ծովային առևտրի շուրջ 10 տոկոսը աշխարհում:
Սուեզի ջրանցքով տարանցիկ երթուղիների բեռնափոխադրման ծախսերը նույնպես զանգվածաբար աճել են բռնությունների հետևանքով տարածաշրջանում:
Կարմիր ծովով տարանցման ամենաարագ այլընտրանքը Աֆրիկան շրջանցելն է Բարի Հույս հրվանդանով: Ռոտերդամից Սինգապուր ճանապարհորդությունը, որը կտևի մոտ 26 օր Սուեզով, 10-14 օրով ավելի երկար կլինի: