Ի՞նչ է կատարվում Ֆրանսիայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շաբաթ օրը Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառի բացման ժամանակ դիմավորեցին բարկացած ֆերմերները, որոնք մեղադրում են իրենցբավարար չափով չաջակցելու համար: Գրում է APNEWS-ը:
Մակրոնը պետք է այցելեր միջոցառման, որն ամեն տարի այցելուների բազմություն է հրավիրում։ Սակայն մինչ պաշտոնական բացումը, մի քանի տասնյակ ցուցարարներ բռնությամբ անցան անվտանգության պատնեշների միջով և մտան տարածք, երբ նախագահը ժամանում էր:
Ֆերմերները ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնում Ֆրանսիայում (ներառյալ Փարիզում)` պահանջելով ավելի լավ կենսապայմաններ, ավելի պարզ կանոնակարգեր և ավելի լավ պաշտպանություն օտարերկրյա մրցակցությունից, որոնք նրանք համարում են անարդար:
Փարիզի գյուղատնտեսական տոնավաճառում ոստիկաններ են տեղակայվել, որպեսզի թույլ չտան նրանց մոտենալ Մակրոնին, ով պլանավորված հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հիմնական արհմիությունների ղեկավարների հետ:
Միևնույն ժամանակ, ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով Մակրոնին «հրաժարական տալ» և սուլիչներ են փչել՝ ցույց տալու իրենց զայրույթը:
«Մենք չենք կարողանա արձագանքել գյուղատնտեսական ճգնաժամին մի քանի ժամվա ընթացքում», — ասել է Մակրոնը: «Ամիսներ, տարիներ են պահանջվել, որ նրանք, ովքեր եկել են այստեղ՝ ներկայացնելու իրենց խոշոր եղջերավոր անասուններին, իրենց աշխատանքը… Այս տոնավաճառը պետք է լավ ու հանգիստ անցնի»:
Երեք շաբաթ առաջ ֆերմերները հանեցին ճանապարհային արգելափակումները Փարիզում և երկրի այլ վայրերում այն բանից հետո, երբ կառավարությունը առաջարկեց ավելի քան 400 միլիոն եվրո (433 միլիոն դոլար) օգնություն և հարկային արտոնություններ:
Ֆրանսիայի նախագահը որոշել է առանձին սենյակում հանդիպել ցուցարարների խմբերի հետ։ Նա խոստացավ, որ յուրաքանչյուր ապրանքի համար կսահմանվեն «հատակային գներ»՝ «ֆերմերների եկամուտը երաշխավորելու համար»։ Նա նաև ասաց, որ երկուշաբթի օրվանից կյանքի կկոչվի ամենածանրգյուղացիական տնտեսություններին ֆինանսապես թեթևացնելու արտակարգ ծրագիր:
Մակրոնն ասաց, որ մարտին Ելիսեյան նախագահական պալատում հանդիպում կանցկացվի՝ ֆերմերների արհմիությունների և սննդի արդյունաբերության այլ կարևոր խաղացողների հետ «գյուղատնտեսության ապագայի ծրագիր» կառուցելու համար:
Ֆերմերներից մեկը նախագահին խնդրեց ասել, որ «տեսախցիկների առաջ դուք թթվածին եք տալու ֆերմերներին… Արեք, և ես երաշխավորում եմ, որ կհանգստացնեք բոլորին»:
Մակրոնը պատասխանել է. «Դժգոհություններ ունեք։ Դուք չունեք մի կառավարություն, որը լիովին խուլ է… Ճիշտ չէ, որ ոչինչ չի արվել»:
Ավելի ուշ նա պաշտոնապես տոնավաճառի բացումը արեց:
Այս քայլը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամբողջ Եվրոպայում ֆերմերները բողոքում են ԵՄ գյուղատնտեսական քաղաքականության, բյուրոկրատիայի և ընդհանուր բիզնես պայմանների դեմ:
Ֆերմերները դժգոհում են, որ 27 երկրների դաշինքի բնապահպանական քաղաքականությունը, ինչպիսին է Կանաչ գործարքը, որը կոչ է անում սահմանափակել քիմիական նյութերի օգտագործումը և ջերմոցային գազերի արտանետումները, սահմանափակում են իրենց բիզնեսը և իրենց արտադրանքը դարձնում ավելի թանկ, քան Եվրոպական միություն ներմուծվող արտադրանքն է: