Հաշվարկներ են փոխվում
Էստոնիայի բարձրաստիճնա ռազմական հրամանատարն ասել է, որ Ռուսաստանի արտադրական հզորությունների և մոբիլիզացիոն ռեսուրսների մասին թարմ տվյալները առաջացրել են վերագնահատում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում և երկարաժամկետ հակամարտության նախապատրաստման մասին նախազգուշացումների ալիք: Այս մասին գրում է BLOOMBERG-ը:
Էստոնիայի զինված ուժերի հրամանատար Մարտին Հերեմն ասել է, որ կանխատեսումներն այն մասին, որ ռուսական ուժերը գտնվում են իրենց ռեսուրսների սահմաններում, չեն իրականացել։
Գեներալն Էստոնիայից, որի սահմանը Ռուսաստանի հետ ունի 300 կիլոմետր երկարություն, միացել է ՆԱՏՕ-ի ռազմական առաջնորդների աճող երգչախմբին, որոնք կոչ են անում դաշինքին պատրաստվել Ռուսաստանի հետ ռազմական առճակատման: Հերեմը հիշեցրել է ավելի վաղ արված հաշվարկները այն մասին, որ Ռուսաստանը կարող է տարեկան մեկ միլիոն հրետանի արձակել:
«Շատերը կարծում էին, որ այլևս չեն կարող դա անել, բայց այսօր փաստերն այլ բան են ասում», — ասել է Հերեմը Տալլինից տված հարցազրույցում: «Նրանք կարող են ավելի շատ զինամթերք արտադրել — շատ անգամ ավելի շատ»։
Էստոնական հետախուզությունը կանխատեսում է, որ Ռուսաստանից կպահանջվի երեքից հինգ տարի, որպեսզի վերակառուցի ռազմական մեքենան, որը բավական է ՆԱՏՕ-ի համար ուղղակի սպառնալիք ներկայացնելու համար:
Բելգիայի զինված ուժերի ղեկավար Միշել Հոֆմանը նախորդ ամիս ասել էր, որ Ռուսաստանը կարող է մի քանի տարվա ընթացքում բացել «երկրորդ ճակատ» Բալթյան երկրներում կամ Մոլդովայում: Նորվեգիայի և Շվեդիայի ռազմական հրամանատարները, որոնցից վերջինս գտնվում է ՆԱՏՕ-ի շեմին, նույնպես այս ամիս իրենց կառավարություններին կոչ արեցին նախապատրաստվել Մոսկվայի հետ հնարավոր հակամարտությանը: