Եվրոպական երկրից դեռևս նման կարծիք չէր հնչել
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն շաբաթ օրը հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու միակ ճանապարհը Կիևի կողմից իր տարածքների մի մասը զիջելն է զավթիչներին և վերահաստատել է, որ դեմ է Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը: Գրում է POLITICO-ն:
«Պետք է ինչ-որ փոխզիջում լինի», — շաբաթ օրը Ֆիկոն ասել է Սլովակիայի հանրային հեռարձակող RTVS-ին, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների: «Ի՞նչ են նրանք ակնկալում, որ ռուսները կլքեն Ղրիմը, Դոնբասը և Լուգանսկը: Դա անիրատեսական է»
Ֆիկոն շաբաթ օրվա հարցազրույցում կրկնել է իր դեմ լինելը Ուկրաինայի հայտին՝ միանալու ՆԱՏՕ-ին: Սա տեղի է ունեցել չորեքշաբթի Սլովակիայի ղեկավարի և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալի ծրագրված հանդիպումմանը ընդառաջ:
«Ես նրան կասեմ, որ դեմ եմ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը և վետո կդնեմ դրա վրա»,- ասել է Ֆիկոն՝ նկատի ունենալով Շմիհալին։ «Այն պարզապես հիմք կհանդիսանա Երրորդ համաշխարհային պատերազմի համար, ուրիշ ոչինչ»:
«Ուկրաինան անկախ ու ինքնիշխան երկիր չէ»,- շարունակեց Ֆիկոն, այլ «ԱՄՆ-ի տոտալ ազդեցության ու վերահսկողության տակ»։
«Ես կհաստատեմ, որ նա ոչ մի զենք չի ստանա Սլովակիայի կառավարությունից», — ասել է Ֆիկոն՝ մեղադրելով Ուկրաինային «աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը» լինելու մեջ։