Խոստումներ Եվրոպայից
Getty Images
Եվրոպայի առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները իջնում են Կիև՝ նոր աջակցության խոստումներով: Այս մասին գրում է POLITICO-ն:
Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն շաբաթ օրը Կիևում ասաց, որ Ուկրաինան կմնա «Ֆրանսիայի առաջնահերթությունը»՝ չնայած «բազմապատկվող ճգնաժամերին»՝ նախորդ շաբաթ նշանակվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի ժամանակ։
Սեժուրնեի այցը տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի այցից հետո(ուրբաթ), որի ընթացքում նա հայտարարեց Ուկրաինայի հետ անվտանգության բազմամյա պայմանագրի կնքման մասին: Բրիտանացի առաջնորդը 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգ (2,9 միլիարդ եվրո) ռազմական օգնություն է հատկացրել Ուկրաինային 2024/2025 թվականների համար:
Սեժուրնեն խոստացել է խթանել համատեղ համագործակցությունը Ուկրաինայի հետ և «ուժեղացնել Ուկրաինայի կարողությունները՝ ֆրանսիական առաջատար ընկերությունների հետ իր տարածքում արտադրություն իրականցնելու»: Ֆրանսիան նույնպես բանակցություններ է վարում Ուկրաինայի հետ անվտանգության պայմանագրի շուրջ, սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն:
Սպասվում է, որ լեհ Դոնալդ Տուսկը Կիև կայցելի այս շաբաթ:
Այս ամսվա սկզբին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անսովոր կոշտ կոչ արեց ԵՄ այլ երկրներին՝ ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային: Մինչ այժմ նախատեսված զենքի մատակարարումները «չափազանց փոքր էին», — ասաց նա, չնայած Բեռլինի խոստմանը կրկնապատկել իր ռազմական օգնությունը Կիևին այս տարի մինչև 8 միլիարդ եվրո: