ԵՄ-ն նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների «մեծ վտանգի» մասին Սուրբ Ծնունդից առաջ
Սուրբ Ծննդին ընդառաջ ԵՄ-ում ահաբեկչությունների «մեծ վտանգ» կա, երեքշաբթի նախազգուշացրեց ներքին գործերի եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ վտանգը կապելով Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմի հետ։ Այս մասին գրում է POLITICO-ն:
«Իսրայելի և «Համաս»-ի միջև պատերազմի և մեր հասարակության մեջ դրա հարուցած բևեռացման պատճառով, գալիք տոնական սեզոնի հետ կապված՝ Եվրամիությունում ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա», — մասնավորապես ասել է ԵՄ ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը՝ առանց մանրամասներ հայտնելու:
Եվրոպացի պաշտոնյայի նախազգուշացումը հնչում է Փարիզի կենտրոնում տեղի ունեցած հարձակումից մի քանի օր անց, իրավապահները պարզել են, որ արյունալի հարձակումն իրականացրած անձը կապեր ունի իսլամիստ ծայրահեղական խմբավորումների հետ: