Ջո Բայդենի հայտարարությունը, որը վերաբերում է բոլորիս
President Joe Biden speaks during a press conference in Hanoi on Sept. 10.Photographer: Saul Loeb/AFP/Getty Images
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մարդկության գոյության միակ սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է, և որ նույնիսկ միջուկային հակամարտությունը նման վտանգ չի ներկայացնում։ Այս մասին գրում է BLOOMBERG-ը։
«Միակ գոյաբանական սպառնալիքը, որին բախվում է մարդկությունը, նույնիսկ ավելի սարսափելի, քան միջուկային պատերազմը, գլոբալ տաքացումն է»,- ասել է Բայդենը կիրակի օրվա մամուլի ասուլիսի ժամանակ Վիետնամի Հանոյ քաղաքում:
Նախագահը հավելել է, որ «մենք իրական խնդիրներ կունենանք», եթե հաջորդ մեկ-երկու տասնամյակի ընթացքում տաքացումը գերազանցի 1,5 աստիճան Ցելսիուսի նիշը, ինչը գիտնականները համարում են ծայրահեղ եղանակային իրադարձությունների հավանականության մեծացման բեկումնային կետ։
Բայդենը ելույթ է ունեցել Հնդկաստանում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովից հետո, որտեղ առաջնորդները պայմանավորվել են կլիմայի փոփոխության դեմ պայքարի մի շարք միջոցառումների շուրջ, ներառյալ մինչև տասնամյակի վերջ վերականգնվող էներգիայի հզորությունը եռապատկելու խոստումը:
Նախագահի ուշադրությունն այս տարի կենտրոնացած է եղանակային և կլիմայական կատակլիզմների վրա, ներառյալ Մաուիի մահացու անտառային հրդեհները:
Այնուամենայնիվ, համաշխարհային իրադարձությունները, հատկապես ուկրաինական պատերազմը, շարունակում են մտավախություն առաջացնել հնարավոր միջուկային հակամարտության վերաբերյալ:
«Երբ ես այստեղ էի մոտ երեք տարի առաջ և ասում էի, որ անհանգստանում եմ Կոլորադո գետի չորանալուց, բոլորն ինձ նայեցին այնպես, կարծես խենթ լինեի», — ասաց Բայդենը նախընտրական արշավի դոնորներին հունիսյան դրամահավաքի ժամանակ: