Տնտեսական դիմակայություն, որը վտանգում է ողջ աշխարհը
Երեքշաբթի CNBC-ի Ջիմ Քրամերին տված հարցազրույցում ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն ընդգծել է հաղորդակցության կարևորությունը՝ խթանելու երկրի տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ: Ռայմոնդոն ասաց, որ ամերիկյան բիզնեսները «հուսահատ» են երկխոսության համար(Commerce Secretary Raimondo: U.S. businesses are ‘desperate for some kind of dialogue’ with China):
Ռայմոնդոն նախորդ շաբաթ այցելեց Պեկին և Շանհայ՝ հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ՝ դառնալով ԱՄՆ առևտրի առաջին նախարարը, որը մեկնել է երկիր վերջին հինգ տարվա ընթացքում, բայց չորրորդ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որը այցելել է Չինաստան այս ամառ:
«Ես անձամբ խոսել եմ ԱՄՆ-ի հարյուրից ավելի գործադիր տնօրենների հետ նախքան Չինաստան գնալը, և ասել, որ նրանք հուսահատ են երկխոսության համար, չափազանցություն չէ», — ասաց Ռայմոնդոն: «Չեմ պատրաստվում ասել, որ մենք լուծելու ենք յուրաքանչյուր խնդիր, քանի որ չենք լուծելու»։
Ռայմոնդոն ասում է, որ ԱՄՆ-ի բիզնեսները «հավասար խաղադաշտի»(“level playing field”) կարիք ունեն Չինաստանում։
Առևտրի նախարարն անդրադարձել է նաև արհեստական ինտելեկտին։ Նա ասաց, որ կառավարությունը «սխալվում է զգուշությամբ»( is “erring on the side of caution”) և փորձում է ապահովել, որ Չինաստանը չի ստանա ԱՄՆ-ում արտադրված ամենակենսունակ AI չիպերը:
Ռայմոնդոն շարունակեց բացատրել «փափուկ ուժը», որը բխում է ամերիկյան բրենդներից Չինաստանում ՝ ընդգծելով Պեկինի հետ կայուն և գործնական հարաբերությունների անհրաժեշտությունը՝ հավելելով, որ զբոսաշրջության արդյունաբերությունը աշխատատեղեր է ստեղծում և միլիարդներ ավելացնում ԱՄՆ-ի տնտեսությանը:
«Մեր տնտեսության չանջատումը(not decoupling) կարևոր է ոչ միայն մեր տնտեսության, այլև մեր ազգային անվտանգության համար», — ասաց նա: «Մենք պետք է բիզնես անենք այնտեղ, որտեղ կարող ենք, շփվենք և երկխոսենք այնտեղ, որտեղ կարող ենք, և երբեք չվտանգենք մեր ազգային անվտանգությունը»: