Կործանիչները կհասնե՞ն Ուկրաինա
Ուկրաինան չի թաքցնում, որ ցանկանում է Գրիպեն կործանիչներ ընդունել Շվեդիայից։ Աճում է նաև այս որոշման քաղաքական աջակցությունը։ Այս մասին գրում է շվեդական լրատվամիջոցը։
Մինչ այժմ կառավարությունն ավելի շատ լռում էր այս հարցում, սակայն վերջերս մի քանի կուսակցություններ հայտարարեցին, որ Շվեդիան պետք է մտածի կործանիչներ տրամադրեկու շուրջ։ Առաջինը, ովքեր աջակցեցին կործանիչներ տրամադրելուն Ուկրաինային, սոցիալ-դեմոկրատները, լիբերալները և քրիստոնյա-դեմոկրատներն էին:
Իսկ նախորդ շաբաթ այս որոշմանն աջակցել են նաեւ կենտրոնամետները, Կանաչները և Ձախ կուսակցությունը։
Այնուամենայնիվ, ոմանք զգուշավորություն են ցուցաբերում առաքման կոնկրետ ամսաթվերի վերաբերյալ և ընդգծում են, որ առաջին հերթին պետք էուշադիր վերլուծել է, թե ինչպես դա կազդի հենց Շվեդիայի պաշտպանական ներուժի վրա: Սոցիալ-դեմոկրատները ՆԱՏՕ-ին անդամակցությունն ուղղակի նախապայման են համարում, և մի շարք այլ կուսակցություններ համանման կարծիքին են։
Այնուամենայնիվ, Չափավորների կուսակցությունը և պաշտպանության նախարար Փոլ Ջոնսոնը դեռ չեն ցանկանում որևէ խոստում տալ:
«Ես կարծում եմ, որ այս հարցերին պետք է զգուշորեն մոտենալ, քանի որ դրանք ուղղակիորեն ազդում են ինչպես մեր պաշտպանական քաղաքականության, այնպես էլ մեր միջազգային համագործակցության վրա», — օգոստոսին ասել է Ջոնսոնը:
Շվեդ դեմոկրատները դեռ չեն հայտնել իրենց դիրքորոշումը։
Որոշ հարցեր, որոնք պետք է լուծվեն
Կյանքի կոչելու այս որոշումը՝ պետք է լուծել մի շարք խնդիրներ։
1) Մարտական պատրաստվածություն
Առաջին հերթին Ուկրաինա տեղափոխվող յուրաքանչյուր կործանիչի հետ մեր իսկ մարտունակությունը նվազում է։ Հարցն այն է, թե որքան հեռու են պատրաստ գնալու մեր զինվորականները, և ռազմաօդային ուժերի ինչպիսի ժամանակավոր թուլացման են պատրաստ։ Այստեղ պետք է մտածել, թե որքան արագ կարող ենք փոխհատուցել կորցրածը, և անվտանգության ինչ երաշխիքներ և պարտավորություններ կստանա Շվեդիան այս ժամանակահատվածում։ Եվ շատերը խոսում են, որ այս տարբերակը դժվար թե լրջորեն դիտարկվի նախքան Շվեդիայի անդմակցությանը ՆԱՏՕ-ին:
2) Պատրաստում և կրթություն
Երկրորդ՝ ինքնաթիռներին օդաչուներ են պետք, և նրանք նույնպես պետք է վերապատրաստվեն։ Շվեդիայում արդեն կա ռազմական օդաչուների կադրերի պակաս, և իրավիճակը սրվում է, քանի որ անձնակազմը թոշակի է անցնում։ Բացի այդ, ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը կհանգեցնի նրան, որ շվեդները պետք է սպասեն։ Այս դեպքում անհրաժեշտ է որոշել ուշացման առավելագույն մասշտաբը, որին պատրաստ են համակերպվել Շվեդիայի ռազմաօդային ուժերը։
3) Թույլտվություն
Երրորդ՝ Gripen կործանիչները ներառում են ամերիկյան և բրիտանական արտադրության բաղադրիչներ, օրինակ, շարժիչը և ռադարները: Ուստի շվեդական կործանիչներ Ուկրաինա ուղարկելուց առաջ այս երկրները պետք է «կանաչ լույս» վառեն։