Որ երկրներն են հարստացել, որոնք՝ աղքատացել (վերջին մեկ տարում)
- Ռուսաստանն նախորդ տարի ավելացրել է 600 միլիարդ դոլար ընդհանուր կարողություն, ասվում է UBS-ի զեկույցում:
- Միլիոնատերերի և ծայրահեղ բարձր ունեցվածքով (ultra-high-net-worth)անհատների թիվը նույնպես աճեց՝ չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին:
- Մինչդեռ ԱՄՆ-ը և Եվրոպան կորցրեցին տրիլիոնավոր դոլարների հարստություն, հաղորդում է Շվեյցարական բանկը:
Նախորդ տարի ռուսներն ավելի են հարստացել, նույնիսկ երբ Ուկրաինայում մոլեգնում էր պատերազմը, մինչդեռ ԱՄՆ-ն և Եվրոպան կորցրել են տրիլիոնավոր դոլարներ, հաղորդում է UBS-ը:
Ռուսաստանն ավելացրել է 600 միլիարդ դոլար ընդհանուր կարողություն, պարզել է Շվեյցարական բանկը երեքշաբթի հրապարակված Համաշխարհային հարստության իր ամենամյա զեկույցում: Այս մասին գրում է BUSINESS INSIDER-ը:
Ռուս միլիոնատերերի թիվը նույնպես աճել է մոտ 56,000-ով՝ հասնելով 408,000-ի 2022 թվականին:
Սակայն ԱՄՆ-ն նախորդ տարի կորցրեց ավելի շատ կարողություն, քան ցանկացած այլ երկիր՝ կորցնելով 5,9 տրիլիոն դոլար, մինչդեռ Հյուսիսային Ամերիկան և Եվրոպան միասին 10,9 տրիլիոն դոլարով ավելի աղքատացան, հաղորդում է UBS-ը:
Բանկը նշում է, որ մինչև 2022 թվականի վերջը կային նաև 1 միլիոնով պակաս ամերիկացի միլիոնատերեր, թեև ԱՄՆ-ում դեռևս հաշվվում է աշխարհի ծայրահեղ բարձր ունեցվածքով անհատների ավելի քան 50%-ը:
Ռուսաստանի հարստության ձեռքբերումը տեղի ունեցավ՝ չնայած փետրվարին Ուկրաինա ներխուժմանը, ինչը հանգեցրեց նրան, որ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանեց Կրեմլի դեմ, ինչը հանգեցրեց վերջինիս տնտեսության կրճատմանը և մոսկովյան բաժնետոմսերի անկմանը:
UBS-ն ընդունում է, որ «Ռուսաստանում հարստության միտումները դժվար է որոշել այս պահին», սակայն այն ընդգծում է որպես մի քանի երկրներից մեկը, որը հարստացել է 2022 թվականին:
Նավթի գնաճը կարող է լինել հարստության աճի պատճառներից մեկը, քանի որ այդ ապրանքի արտահանումը հիմնական տնտեսական շարժիչն է Ռուսաստանի համար:
Մեքսիկան, Հնդկաստանը և Բրազիլիան նույնպես զգալի հարստություն են ավելացրել 2022 թվականին, ասվում է UBS-ի զեկույցում, մինչդեռ ամենաշատը կորցրել են ԱՄՆ-ը, Ճապոնիան, Չինաստանը, Կանադան և Ավստրալիան: