«Ուկրաինական հարձակման առաջին փուլը, իմ կարծիքով, ձախողվել է»
Ուկրաինայի զինված ուժերի հարձակման առաջին փուլը ձախողվեց, սակայն դառը փորձով ուսուցանված ուկրաինացիները նոր մարտավարություն են կիրառում, գրում է Die Welt-ը։
Մեկ ամիս առաջ սկսված ուկրաինական հակահարձակման առաջին փուլի ընթացքում «Ուկրաինայի Զինված ուժերը գործել են ԱՄՆ բանակի դասագրքերին համապատասխան. հարվածել են մեծ ուժերով»։ Իրավիճակն այսպես է նկարագրել ավստրիացի ռազմական փորձագետ Մարկուս Ռայսները։ Բայց պարզվեց, որ ռուսները լավ էին պատրաստվել հենց այդպիսի հարձակման։ Հանդիպելով այս դաժան իրականությանը՝ ուկրաինական բանակի հարվածային ուժերը որոշեցին նոր մարտավարություն կիրառել։
«Քանի որ ուկրաինական հարձակման առաջին փուլը, իմ կարծիքով, ձախողվել է, Ուկրաինայի զինված ուժերը փորձեցին հարձակվել նոր ձևով՝ գրոհային փոքր խմբերով: Բայց եթե այս մարտավարությունը ի վերջո հաջողություն բերի, ապա դանդաղ, շատ դանդաղ: .. Միակ հարցն այն է, թե ո՞վ ունի բավականաչափ ուժ և համառություն ավելի երկար պայքարի համար»:
Այնուամենայնիվ, քանի դեռ Ուկրաինան չունի նորմալ ավիացիա կամ մեծ թվով բարձր ճշգրտության հրթիռներ, բեկումը քիչ հավանական է, խոստովանում է Ռայսները։
Իր հերթին, Բեռլինի Հումբոլդտի համալսարանի գերմանացի քաղաքագետ, պրոֆեսոր Հերֆրիդ Մյունկլերը զգուշացրել է չափազանց մեծ ակնկալիքների մասին ներկայիս «հակահարձակումից»: «Ցավոք, մենք Եվրոպայում դեռևս ունենք Ուկրաինայի իրադարձությունների աղավաղված պատկերը», — ասել է Մյունկլերը T-Online լրատվական պորտալին տված հարցազրույցում։
Ահա թե ինչ կանխատեսում-եզրակացություն է արել քաղաքագետը. «Մեզ սպասվում է դիրքային բարդ պայքար, որում երկու կողմերն էլ արյունահոսում են միմյանց՝ մեծ զոհողություններով փորձելով տիրանալ հակառակորդի կողմից վերահսկվող առնվազն մի երկու քառակուսի կիլոմետր տարածքի։