Մի սպասեք, որ Ուկրաինան կփրկի ժողովրդավարությունը
Կան բազմաթիվ հիմնավոր պատճառներ՝ աջակցելու Ուկրաինայի տարածքներ վերադարձնելու փորձին, որոնք Ռուսաստանը անեքսիայի ենթարկեց նախորդ տարի։
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում ծավալվում է ամենամեծ ռազմական գործողություններից մեկը, որին մենք պետք է ուշադիր պատրաստվենք, ինչ կարող է լինել Կիևի հաղթանակի արդյունքը մարտի դաշտում:
Քաղաքական գործիչներն ու փորձագետները կարծում են, որ հակահարձակումը կորոշի ոչ միայն Ուկրաինայի ու նրա եվրոպացի հարևանների, այլ ամբողջ աշխարհի ճակատագիրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գալիք ճակատամարտը համարում է ժողովրդավարության և տիրանիայի ևս մեկ դիմակայություն:
Փոլ Կրուգմանը(Paul Krugman) նախորդ շաբաթ The New York Times-ում հրապարակված հոդվածում կանխատեսեց, որ «եթե ուկրաինական հակահարձակումը հաջողվի, ժողովրդավարական ուժերը կամրապնդվեն ամբողջ աշխարհում, նույնիսկ Ամերիկայում»:
Էնն Էփլբաումը(Anne Applebaum) և Ջեֆրի Գոլդբերգը(Jeffrey Goldberg) ոչ միայն ցանկանում են, որ Ուկրաինան վերականգնի Ղրիմը, այլև ավելի մեծ հույսեր է կապում «քաղաքակրթական փոփոխությունների» հետ: «The Atlantic»-ում նրանք գրում են, որ «Ուկրաինայի հաղթանակը կոգեշնչի մարդու իրավունքների և օրենքի գերակայության ջատագովներին, որտեղ էլ որ նրանք լինեն»: