ԲՐԻԿՍ-ը օգտագործում է ԱՄՆ-ին մարտահրավեր նետելու հնարավորությունը
ԲՐԻԿՍ-ը՝ զարգացող շուկայական երկրների խումբը, մեծացնում է իր գլոբալ ազդեցությունը՝ օգտվելով պահից՝ կապիտալացնելու աշխարհակարգի փլուզումը և և ընդլայնվել հիմնադիր երկրներ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի սահմաններից դուրս: Այս մասին գրում են հոդվածի հեղինակները BLOOMBERG-ում։
Հինգշաբթի մեկնարկող ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների երկօրյա հանդիպմանը կմասնակցեն նրանց գործընկերները այնպիսի երկրներից, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը և Ղազախստանը: Օրակարգում ընդլայնումն է (ընդհանուր 19 երկիր ցանկություն է հայտնել միանալ դաշինքին), միասնական արժույթի ստեղծումը։
Օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում պետությունների ղեկավարների մակարդակով ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին նախորդող հանդիպումը ցույց է տալիս դաշինքի՝ որպես լուրջ տնտեսական և քաղաքական ուժ հաստատվելու ցանկությունը։ Քանի որ Վաշինգտոնի և Պեկինի միջև լարվածությունը սրվում է, բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կզարգացնեն Արևմուտքում մտավախություններն առ այն, որ խումբը ձգտում է հակակշռել ԱՄՆ-ին և Եվրամիությանը:
Հատկանշական է, որ խմբի անդամներն արդեն հրաժարվել են աջակցել G7-ին և չեն դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողությունների համար, ոչ էլ պատժամիջոցներ են կիրառել նրա դեմ։ Կազմակերպության ընդլայնմանը և ընդհանուր արժույթի ներդրմանը աջակցում են ոչ միայն Չինաստանը, այլ նաև Քեյփթաունում ներկա երկրներից առնվազն երկուսը` Իրանը և Կուբան: Եվ երկուսն էլ գտնվում են ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների տակ։
«ԲՐԻԿՍ-ը շատ կարևոր կարգավիճակ է ձեռք բերել աշխարհում, և տարբեր մայրցամաքներում շատ երկրներ ձգտում են դառնալ դրա մաս»,- չորեքշաբթի Քեյփթաունում օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՀ-ի նախագահը։ Արտաքին գործերի նախարար և հանդիպման կազմակերպիչ Նալեդի Պանդորը(Naledi Pandor) նախորդ ամիս ասաց, որ դաշինքը կարող է «փոխակերպող» դեր խաղալ՝ ներկայացնելով այն երկրներին, որոնք «ցանկանում են ավելի մեծ դեր խաղալ համաշխարհային գործերում՝ ի շահ Գլոբալ Հարավի»:
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան բացահայտ աջակցում է միասնական արժույթին և իր ֆինանսների նախարարին ուղարկել է ԲՐԻԿՍ-ի երկրների կողմից ստեղծված Զարգացման Նոր Բանկի (Շանհայ) հանդիպմանը՝ պայքարելու հարևան Արգենտինայի աջակցության համար: ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը հեռակա կարգով ներկա կլինի Արգենտինայի արտաքին գործերի նախարարը։
ԲՐԻԿՍ բանկի նախագահն այս շաբաթ ասաց, որ կազմակերոպությունը նույնպես մտադիր է նոր անդամներ ընդունել: Բանգլադեշը և ԱՄԷ-ն միացան 2021 թվականին, իսկ Եգիպտոսը դարձավ անդամ փետրվարին։ Այժմ Սաուդյան Արաբիան քննարկում է անդամակցության հարցը։
Պարսից ծոցի տարածաշրջանի համար խոշոր առևտրային բլոկներին անդամակցությունը իմաստ ունի, քանի որ վերջինիս երկրները ձգտում են ընդլայնել առևտրային կապերը և դառնալ գլոբալ տարանցիկ հանգույցներ, ասաց խնդրին ծանոթ մեկը: Նրա խոսքով, անդամակցության ծրագրերը մշակվել են վաղուց, և այդ թափն անընդհատ աճում է:
BRIC հապավումը ստեղծվել է 2001 թվականին Goldman Sachs Group-ի այն ժամանակվա գլխավոր տնտեսագետ Ջիմ Օ’Նիլի կողմից՝ ընդգծելու այս երկրների արագ տնտեսական աճը: 2010-ին խումբը հրավիրեց ՀԱՀ-ին անդամակցության, բայց համաշխարհային մակարդակի վրա համապատասխան ազդեցության չհասավ, թեև այդ երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 42%-ը, համաշխարհային համախառն ներքին արդյունքի 23%-ը և առևտրի 18%-ը: Սա ամրապնդում է կազմակերպության նոր ձգտումները:
Ընդլայնման հեռանկարն առաջին անգամ բարձրացվել է նախորդ տարի կայացած գագաթնաժողովին Չինաստանում։ Դրանից հետո 13 երկիր պաշտոնապես դիմել է, և առնվազն վեցը հետաքրքրություն են հայտնել։
Թեև ընդլայնման ծրագրերին աջակցել են բոլոր ներկա անդամները, Հնդկաստանը ձգտում է համաձայնության, որը կապահովի, որ իրեն չշրջանցեն Չինաստանը և վերջինիս նոր դաշնակիցները իրեն չեն մղի երկրորդ պլան, անանունության պայմանով ասացին խնդրին ծանոթ մարդիկ: Ինքը՝ Օ’Նիլը նույնպես կողմ է ընդլայնմանը, բայց խիստ չափանիշների հիման վրա։
Միասնական արժույթ ստեղծելու ծրագրերի իրագործելիությունը նույնպես կասկածի տակ է, հատկապես այն պատճառով, որ Հարավային Աֆրիկայի կենտրոնական բանկի կառավարիչը նախազգուշացրել է, որ օրինական վճարման միջոցը հավանաբար կհանգեցնի միասնական կենտրոնական բանկի ստեղծմանը:
Ըստ Քեյփթաունի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ռոբերտ Շրիրայի, խմբի կազմն անիմաստ է և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով. Չինաստանը և Հնդկաստանը վիճակված են լինել աշխարհաքաղաքական մրցակիցներ, մինչդեռ Բրազիլիայի, Ռուսաստանի և Հարավային Աֆրիկայի տնտեսությունները մեծապես կախված են ապրանքների արտահանումից և, հետևաբար, հավանական է, որ կդառնան մրցակիցներ: Այս իրողությունը, նրա կարծիքով, «բացառում է հաջող կոլեկտիվ գործողությունները՝ հիմնված ընդհանուր շահերի վրա», իսկ կազմակերպության ընդլայնումը խորքային հակասությունները լիովին անկառավարելի կդարձնի։