Եվրոպայի բախտը բերել է գազի հարցում, և ավելի լավ է չգայթակղել ճակատագրին
Գազի պաշարները կարող են բավարար լինել, բայց որքա՞ն կշարունակվի հաջողությունը։ Այս մասին գրում է BLOOMBERG-ը։
ԵՄ էներգետիկայի հանձնակատարը բավականին լավատեսական ամփոփում է ներկայացրել մայրցամաքում բնական գազի հետ կապված վերջին խնդիրների վերաբերյալ: Եվրամիությունը, նախորդ շաբաթ ասաց Կադրի Սիմսոնը, գարունը դիմավորեց «կիսով չափ լի պահեստով» և «դրական հեռանկարով եկող ձմռան համար»:
Եվրոպական գազի գները, որոնք նախորդ տարի հասել էին 330 եվրոյի (362 դոլար) մեկ ՄՎտ/ժ-ի համար, այժմ նվազել են մինչև 35 եվրո: Սա ամենացածրն է 2021 թվականի ամառից ի վեր, թեև դրանք դեռ երկու անգամ գերազանցում են իրական միջինը:
Երկար կշարունակվի՞ այն: Առայժմ, հավանաբար, այո:
Եվրոպայի բախտը բերեց ձմռանը։ Շնորհիվ մեղմ ջերմաստիճանի, որը զգալիորեն նվազեցրել է սպառումը, և Չինաստանի COVID-19 քաղաքականությանը, որը թույլ է տվել տարածաշրջանին մեծ քանակությամբ LNG ներմուծել, ինչն այլապես անիրատեսական կլիներ, ջեռուցման սեզոնի ավարտին մայրցամաքի գազապահեստարաններում մնաց վառելիքի 55%-ը։
Այս արդյունքը, սակայն, թանկ նստեց Եվրոպայի վրա։ Չնայած այն խուսափեց ռեցեսիայից, էներգատար արդյունաբերական հատվածում արտադրությունը զգալիորեն նվազեց: Ցանկացած եվրոպացի արդյունաբերող կասի, որ իր համար ճգնաժամը հեռու է ավարտից։ Ինչ էլ որ լինի, քանի որ սպասվածից շատ ավելի գազ է մնացել, ավելի հեշտ կլինի համալրել Բրյուսելի նպատակային 90%-անոց պահեստը մինչև հաջորդ ձմռանը։ Այստեղ կանխատեսումն իսկապես դրական է։
Նպատակային ցուցանիշին հասնելու համար Եվրոպան այս պահից մինչև հոկտեմբերի վերջ պետք է պահեստներ մղի մոտ 35 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը զգալիորեն ցածր է տասը տարվա միջինից՝ մոտ 55 միլիարդ: Նախորդ տարի Եվրոպան գնել է մոտ 70 միլիարդ խորանարդ մետր գազ՝ պահեստարանները լցնելու համար համար, և սա թանկացման պատճառներից մեկն էր։ Նույնիսկ եթե մայրցամաքը պահեստարանը լրացնի մինչև 95%, ավելի քիչ գազ կպահանջվի, քան վերջին տասը տարվա ցանկացած այլ համապատասխան սեզոնում:
Շուկան գները որոշում է ամենապարզ սցենարով։ Գազամատակարարման պայմանագրերը վաճառվում են զգալի զեղչով՝ համեմատ 2023-2024 թվականի ձմռանը։
Տարածաշրջանային գազի պաշարներն արդեն աճել են մինչև 60 տոկոս․ 2022 թվականին այս մակարդակին հնարավոր եղավ հասնել է միայն հուլիսի սկզբին։ Այս տեմպերով 90% թիրախը կգերազանցվի հոկտեմբերից շատ շուտ, հնարավոր է օգոստոսի վերջին/սեպտեմբերի սկզբին, թեև դա մեծապես կախված կլինի այն հանգամանքից, թե արդյոք տարածաշրջանը կարող է շարունակել գնել անսահմանափակ LNG:
Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2022-2023 թվականների ձմռանը եվրոպական ներմուծման երկու երրորդը բաժին է ընկել LNG-ին։ Առևտրականներն ասում են, որ մոտ կեսը ստացվել է Չինաստանից վերահղված վառելիքից, քանի որ այդ երկրում դրա կարիքը չկար՝ «զրոյական COVID» քաղաքականության պատճառով։ Մնացածը եկել է ասիական այլ երկրներից, այդ թվում՝ Հնդկաստանից, Բանգլադեշից և Պակիստանից, որոնք ստիպված են եղել դուրս գալ LNG-ի շուկայից և ստիպված են եղել օգտագործել ածուխ՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար:
Այս պահին Չինաստանը դեռ գնում է ոչ այնքան LNG, ինչը թույլ է տալիս Եվրոպային ստանալ այդ վառելիքը։ Աշխարհի խոշորագույն LNG մատակարարներից մեկի՝ ShellPlc-ի գլխավոր գործադիր տնօրեն Վաել Սավանն այս կապակցությամբ ասել է, որ LNG-ի «գործառնական» պահանջարկը «թույլ» է և նախազգուշացրել է Եվրոպային այս իրավիճակի կարճաժամկետ բնույթի մասին։
Այն իրադարձությունից հետո, երբ 2022 թվականի վերջին ՉԺՀ-ն հրաժարվեց «զրոյական Covid» քաղաքականությունից, շուկան ակնկալում էր էներգիայի պահանջարկի արագ վերականգնում։ Բայց ամեն ինչ այնպես չեղավ այնպես, ինչպես շատերն էին կարծում: Սպառողների պահանջարկը կրկին աճում է, ինչը խթանում է ինքնաթիռների վառելիքի և բենզինի պահանջարկը, մինչդեռ LNG-ի արտադրության ոլորտն ավելի դանդաղ է վերականգնվում:
Գործարանի ղեկավարները կարծում են, որ չինացի արդյունաբերողները վախեցել են զրոյական Covid-ի հնարավոր վերադարձի պատճառով և, հետևաբար, որոշել են աստիճանաբար վերագործարկել գործարանները: Միևնույն ժամանակ, չինական ապրանքների պահանջարկը Արևմուտքում կրճատվել է ավելցուկային մատակարարումների պատճառով ԱՄՆ-ում և Եվրոպայում:
Այս իրավիճակը կարող է շարունակվել ևս մի քանի ամիս, ինչն Եվրոպային բավական ժամանակ կտա գազի պահեստը լրացնելու և ձմռանը ճգնաժամը կանխելու համար։ Բայց լավ երկարաժամկետ ռազմավարության փոխարեն բախտի վրա հույս դնել չարժե: