Էներգետիկ փոխակերպումների ընթացքը Եվրոպայում
Եվրոպան չի կարողացել հաղթահարել կախվածությունը ռուսական գազից հողմակայանների օգնությամբ, հայտնում է Bloomberg-ը։
— Orsted ընկերությունը վստահեցնում է, որ Եվրոպան չի շարժվել դեպի նպատակների իրականացմանը ծովային քամու էներգիայի ոլորտում
— Ծովային քամու էներգիայի արտադրության ավելացումը չափազանց կարևոր է բնական գազի ներմուծման և CO2 արտանետումների կրճատման համար
Ծովային հողմակայանների կառուցումն արագացնելու Եվրոպայի ջանքերը՝ ռուսական բնական գազից կախվածությունը նվազեցնելու և մոլորակների տաքացման արտանետումները նվազեցնելու նպատակով, ձախողվում են, մինչդեռ մշակողները ամբողջ ուժող փորձում եմ ռեալիզացնել նախագծերը:
Էական փոփոխությունները նոր նախագծերում՝ առաջարկվող կառավարությունների կողմից, ինչպես նաև ջրածնի արտադրության խթանները չափազանց կարևոր են, Եվրոպան դնի նպատակներին հասնելու ճանապարհին էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում։ Այս նպատակները առանցքային են ԵՄ-ի կլիմայի և էներգետիկ անվտանգության ծրագրերի համար, ասել է Ռասմուս Էրբոն՝ ծովային հողմային խոշորագույն ընկերության և տարածաշրջանում հողմակայան նախագծող Orsted A/S-ի եվրոպական բաժնի ղեկավարը:
Կանխատեսումը արվել է այն իրադարձությունից հետո, երբ երկուշաբթի եվրոպացի առաջնորդները հավաքվել էին Բելգիայում՝ քննարկելու Հյուսիսային ծովի հեռանկարները Եվրոպայի ցածր ածխածնային ապագայի համար: Գրեթե մեկ տարի առաջ Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները և Դանիան հայտարարություն են տարածել՝ արագացնելու ծովային հողմակայանների կառուցումը, որպեսզի մինչև 2030 թվականը դրանց հզորությունը հասնի 65 գիգավատի՝ մոտ հինգ անգամ ավելի, քան այսօր: Մեծ Բրիտանիան նախատեսում է իր ափերի մոտ կառուցել լրացուցիչ հողմակայաններ՝ 50 գիգավատ հզորությամբ արտադրությունը խթանելու համար:
«Խնդիրներից մեկն այն է, որ մենք բավականաչափ արագ չենք առաջ շարժվում», — ասել է Էրբոն հարցազրույցում: «Մինչև 2030 թվականը մենք չենք հասնի մեր նպատակներին».
Երկրներին ներկայումս շատ բան է պակասում։ BloombergNEF-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ մինչև տասնամյակի ավարտը հինգ երկրները միասին կհասնեն մոտ 88 գիգավատ էլեկտրաէներգիայի արտադրության՝ իրենց հայտարարված թիրախների մոտ երեք քառորդին:
Չնայած ավելի արագ շարժվելու քաղաքական կոչերին, շինարարության ծախսերն իրականում դանդաղել են:
Այս տարի որոշակի բարելավումներ են եղել, և ընկերություններն արդեն նոր ներդրումներ են կատարում ծովային հողմային էներգիայի ոլորտում: Բայց միայն հիմնական նպատակներին հասնելու համար, ամենայն հավանականությամբ, կպահանջվի, որ յուրաքանչյուր նախագիծ առաջ շարշվի ժամանակացույցով կամ նույնիսկ առաջ անցնի դրանից: Իսկ անորոշ արդյունքներով բազմաթիվ նախագծեր կան։
Աճող ծախսեր
Դրանք ներառում են Orsted’s Hornsea 3 հողմային էլեկտրակայանը, որը նախատեսված է Մեծ Բրիտանիայի արևելյան ափերի մոտ: Դանիական ընկերությունը նախազգուշացրել է, որ 8 միլիարդ ֆունտ ստեռլինգ (10 միլիարդ դոլար) նախագիծը ձախողման վտանգի տակ է, քանի որ ծախսերն աճում են: Նրանք զգալիորեն գերազանցել են այն գինը, որով ընկերությունը համաձայնել է վաճառել էլեկտրաէներգիան՝ արտադրված պետական պայմանագրով։
Մեծ Բրիտանիայի նախագծի հետ մեկտեղ Orsted-ը փորձում է վերջնական ներդրումային որոշում կայացնել Լեհաստանում 2,5 գիգավատ հզորությամբ ծովային հողմային նախագծերի վրա՝ հայտնի որպես Baltica 2 և 3, որոնք ընկերությունը մշակում է PGE Polska Grupa Energetyczna SA-ի հետ:
«Մենք լիովին հավատարիմ ենք երկու նախագծերն առաջ տանելուն», — ասաց Էրբոն: «Մենք աշխատում ենք օր ու գիշեր».
Էրբոն ասաց, որ ապագայում ինքը կցանկանար հրաժարվել էլեկտրաէներգիայի մատակարարման պետական պայմանագրերից՝ հօգուտ մասնավոր ընկերությունների հետ գնման պայմանագրերի: