Մենք սպասում ենք անվտանգային նոր ծրագրերի
Վարշավան սպասում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգային նոր ծրագրերին, մեջբերում է Polsat հեռուստաալիքը նախագահ Դուդայի հայտարարությունը՝ դաշինքի ղեկավար Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։
«Մենք սպասում ենք անվտանգային նոր ծրագրերի Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան թևի համար»,- ասել է Անջեյ Դուդան՝ դաշինքի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո։ Լեհաստանի նախագահը նշել է, որ Լեհաստանը կցանկանար, որ ՆԱՏՕ-ի «արձագանքը հնարավոր հարձակմանը ավելի արագ լինի»։
Դուդան ասել է, որ Ստոլտենբերգի հետ բանակցությունների հիմնական թեման եղել է անվտանգության նոր ծրագրերի հարցը դաշինքի այս հատվածում։
«Ոչ միայն Լեհաստանի, այլև Բալթյան երկրների և արևելյան թևի մնացած պետությունների համար, որոնք գտնվում են հարավում, կարևոր են ծրագրերը պատրաստվածությանը նրան, որ Հյուսիսատլանտյան դաշինքի որևէ պետության վրա արևելյան թևում հարձակման դեպքում Դաշինքի արձագանքը՝ 5-րդ հոդվածի իրականացման տեսքով, կլինի անհապաղ, հնարավորինս արագ»,- պարզաբանել է նա։
Նախագահի խոսքով, Դաշինքի արձագանքի անվտանգության և արագության բարձրացման ճանապարհը պետք է լինի «ՆԱՏՕ-ի արևելյան թևում Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավորինս շատ զենքի պահեստների ստեղծումը, որպեսզի այդ զենքերը կուտակվեն այնտեղ որևէ հարձակման դեպքում»։
«ՆԱՏՕ-ն կպաշտպանի Լեհաստանի տարածքի յուրաքանչյուր թիզը և Հյուսիսատլանտյան դաշինքի ողջ տարածքը»,- ասել է Ստոլտենբերգը համատեղ մամուլի ասուլիսում։