«Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններում սառցե դարաշրջան է սկսվել»
Ֆինլանդիայի արտահանող ընկերությունների միայն չորս տոկոսն է շարունակում իր բիզնեսը Ռուսաստանում, հայտնում է MTV-ն՝ վկայակոչելով երկրի Առևտրի պալատի պատվերով անցկացված հարցման արդյունքները:
Մայիսին, օգոստոսին և նոյեմբերին ֆիննական արտահանող ընկերությունների հարցումները ցույց են տալիս, որ ընկերությունները պատրաստվում են դուրս գալ ռուսական շուկայից: 15%-ը նշել է, որ գտնվում է ռուսական շուկայից հեռանալու գործընթացում։
Բացի այդ, դատելով հարցումների արդյունքներից, 2023 թվականի համար ֆիննական ընկերությունների արտահանման հեռանկարները կրճատվում են Գերմանիայում վատթարացող տնտեսական իրավիճակի և ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքով առաջացած առևտրային խոչընդոտների աճի պատճառով:
Հարցումները ուսումնասիրել են ֆիննական արտահանող ընկերությունների հեռացումը ռուսական շուկայից Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո:
Հարցումները ցույց են տալիս, որ ընկերությունները անշեղորեն հեռանում են ռուսական շուկայից։ Պիկը դիտվել է մայիսից օգոստոս ամիսներին։ Մայիսյան հարցման ժամանակ հարցվածների 24%-ը նշել է, որ շարունակում է բիզնեսով զբաղվել Ռուսաստանում, մինչդեռ 17%-ը նշել է, որ գտնվում է շուկայից դուրս գալու գործընթացում: Օգոստոսյան հարցման արդյունքների համաձայն՝ պարզվել է, որ Ռուսաստանում բիզնես է ունեցել հարցվածների միայն 6%-ը, իսկ շուկայից հեռանալու գործընթացի մասին հայտարարել է հարցվածների 21%-ը։
«Ռազմական գործողությունների սկզբում Ռուսաստանի մասնաբաժինը ֆիննական արտահանման մեջ կազմում էր ընդամենը 5%: Ընկերությունների մեծ մասի համար Ռուսաստանն այլևս կարևորագույն առևտրային գործընկերներից չէ»:
«Ռուսաստանի հետ առևտրային հարաբերություններն այժմ սառցե դարաշրջանում են, որը կարող է ձգվել տասնամյակներով և նույնիսկ սերունդներով: Վստահության խարխլված վիճակում շատ բան պետք է փոխվի առևտուրը վերականգնելու համար արևելյան սահմանով», — ասում է Տոյվակկան: