Հունգարիան հաջորդ տարվա սկզբին կվավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին. Օրբան
Վարչապետ Վիկտոր Օրբանը հինգշաբթի հայտարարել է, որ Հունգարիայի խորհրդարանը հաջորդ տարվա սկզբին կվավերացնի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Հայտնում է REUTERS գործակալությունը։
Սլովակիայում Վիշեգրադյան խմբի նիստից հետո կայացած ճեպազրույցում Օրբանն ասել է, որ իր կառավարությունն արդեն որոշել է, որ Հունգարիան կաջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին , և խորհրդարանը հաջորդ տարի իր օրակարգում կներառի այդ հարցը:
«Հունգարիան, անշուշտ, կաջակցի նրանց անդամակցությանը, այն իրադարձությունից հետո, երբ կառավարությունը արեց դա,կանի նաև խորհրդարանը», — ասել է Օրբանը: