Հյուսիսային Աֆրիկայում ֆրանսերենը նվազում է. Մակրոն
Հյուսիսային Աֆրիկայում ֆրանսերենի օգտագործումը նվազում է,- խոստովանել է Ֆրանսիայի նախագահը Թունիսում ֆրանսախոս երկրների գագաթնաժողովի ժամանակ։ Գրում է BBC-ին:
«Անգլերենը նոր համընդհանուր լեզու է, որը մարդիկ ընդունել են»,- ասել է Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի հանդիպման ժամանակ։ Բայց նա ավելացրեց, որ ֆրանսերենը մնում է «Աֆրիկյան մայրցամաքի համընդհանուր լեզուն»:
Ֆրանկոֆոնիայի խմբավորումը, որը հիմնականում կազմված է ֆրանսիական նախկին գաղութներից, քննադատության է ենթարկվել դիվանագիտության և ճգնաժամերի կարգավորման մեջ ավելի ուժեղ դերակատարություն ստանձնելու ձախողման համար:
Նշվում է, որ մոտ 30 առաջնորդներ, այդ թվում` Կոտ դ’Իվուարի, Գաբոնի, Ռուանդայի և Կանադայի ղեկավարները, կմասնակցեն այս շաբաթավերջին կայանալիք բանակցություններին, որոնք կենտրոնացած են տնտեսական համագործակցության, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի արձագանքների վրա: