ԵՄ անդամ երկրում առաջին անգամ կին ղեկավար է ընտրվել
Նատաշա Պիրց Մուսարը լրագրող և իրավաբան է, ով առաջադրվել է որպես անկախ Սլովենիայի ձախ կենտրոնամետ կառավարության աջակցությամբ: Նա հաղթեց նախկին արտգործնախարար Անզե Լոգարին՝ պահպանողական քաղաքականության վետերանին: Գրում է BBC-ին։
Տիկին Պիրց Մուսարը հավաքել է ձայների գրեթե 54%-ը՝ առաջ անցնելով պարոն Լոգարից, ով հավաքել է 46%-ից մի փոքր ավելին, հայտնում է ընտրական հանձնաժողովը:
Շուրջ երկու միլիոն բնակչության շրջանում մասնակցությունը կազմել է 49,9%, հայտնել են հանձնաժողովից։
«Սլովենիան ընտրել է նախագահ, ով հավատում է Եվրամիությանը, ժողովրդավարական արժեքներին, որոնց վրա հիմնվել է ԵՄ-ն», — ասել է տիկին Պիրց Մուսարը իր հաղթանակից հետո:
Նա նշել է, որ աշխարհը «ծանր ժամանակներ է ապրում կլիմայի փոփոխության պատճառով»։
«Երիտասարդներն այժմ մեր քաղաքական ուսերին են դնում մեր մոլորակի մասին հոգ տանելու պատասխանատվությունը, որպեսզի մեր հաջորդ սերունդը՝ մեր երեխաները, ապրեն առողջ և մաքուր միջավայրում»,- ասաց նա։
Նախագահի դերը հիմնականում արարողակարգային է, սակայն տիկին Պիրց Մուսարը կլինի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և կառաջադրի նաև մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ կենտրոնական բանկի ղեկավարին: