Հանրապետական «կարմիր ալիքը» ավելի շատ նման է ծածանքի
Դեմոկրատները կարող են կորցնել վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատի նկատմամբ և կարող են կորցնել նաև Սենատը, բայց այնուամենայնիվ նրանք խորը շունչ կքաշեն: Այս մասին գրում է BBC-ին։
Նրանք արշավներ էին վարում, որոնք ուղղված էին աբորտի իրավունքին և նախազգուշացումներին, որ ամերիկյան ժողովրդավարությունը վտանգի տակ է, մինչդեռ հանրապետականները մեղադրում էին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կյանքի թանկացման համար:
Exit poll-ը ցույց է տալիս, որ տնտեսությունն ու գնաճը ընտրողների համար ամենամեծ մտահոգություներն էին, ինչից պետք է օգտվեին հանրապետականները:
Վաշինգտոնում իշխող կուսակցությունը սովորաբար կորցնում է տեղերը միջանկյալ ընտրություններում, և նախագահ Բայդենը, կարծես թե, պատրաստվում է ավելի քիչ տեղեր կորցնել, քան Բարաք Օբաման կամ Դոնալդ Թրամփը իրենց նախագահության այս փուլում:
«Կարմիր ալիքը», որը կանխատեսել էին հանրապետականները, ավելի շատ նման է ծածանքի:
Տիրող տրամադրությունը Սպիտակ տան ներսում , որտեղ նախագահ Բայդենը շնորհավորական կոչեր է անում հաղթանակած դեմոկրատներին, «հուզմունքի» և «վավերացման» միախառնում է, քանի որ արդյունքները ցույց են տալիս, որ «կարմիր ալիք» չկա, ըստ BBC-ի հեռարձակման գործընկեր CBS-ի:
Այնուամենայնիվ, Կոնգրեսի պալատներից որևէ մեկում հանրապետականների մեծամասնությունը կնշանակի, որ նրանք կարող են արգելափակել նախագահ Բայդենի առաջարկած գրեթե բոլոր օրենսդրական ակտերը:
Այս ընտրությունները նաև փորձություն են այն համատեքստում, թե արդյոք Ամերիկան կարող է անցկացնել համազգային ընտրություններ, որոնց ընտրողները հավատում են: