Լեհաստանը կամրապնդի պաշտպանությունը Կալինինգրադի սահմանին
Լեհաստանը կսկսի ժամանակավոր պատի կառուցումը, որը կբարձրացնի անվտանգությունը Ռուսաստանի հետ սահմանին, հայտնում է լեհական լրատվամիջոցը։
«Ես որոշել եմ քայլեր ձեռնարկել Կալինինգրադի շրջանի սահմանի անվտանգությունը բարելավելու համար», — ասել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը: «Մենք կսկսենք կառուցել ժամանակավոր պատ, որը կամրապնդի սահմանային անվտանգությունը», — հավելել է նա:
Ներգրավվելու է այնքան զինվորական, որքան անհրաժեշտ է, մենք հստակ ժամկետներ չենք սահմանում, բայց արագ կկառուցենք»,- ասաց նախարարը։ Նա հավելել է, որ պատը կունենա 2,5 մետր բարձրություն, 3 մետր լայնություն։
Ինչպես վստահեցրել է Բլաշչակը, լեհական կողմը կտեղադրի նաև այնպիսի ցանկապատ, որը կպաշտպանի կենդանիներին։
Լեհերը շահագրգռված են սահմանն անթափանց դարձնելու հարցում. Կօգտագործվի նախորդ տարվա փորձը, ասաց նա։
Պատը բաղկացած կլինի երեք շարք ցանկապատերից։ Զուգահեռաբար աշխատանքներ կիրականացվեն պարագծային համակարգերի տեղադրման ուղղությամբ։ Կառավարությունն ամեն ինչ անում է, որ պատը հնարավորինս արագ կառուցվի, ասաց նախարարը։
Պատի կառուցման մասին հոկտեմբերի վերջին հայտարարեց «Օրենք և արդարություն» կուսակցության գլխավոր քարտուղար Քշիշտոֆ Սոբոլևսկին։
Նրա խոսքով՝ «պետք է ուժեղացնել ուժերը Կալինինգրադի հետ սահմանի հատվածում և մտածել այնտեղ սահմանային նույն ամրությունները կառուցելու մասին, ինչ լեհ-բելառուսական հատվածում»։ Սոբոլևսկին նաև նշել է, որ Ռուսաստանի և Բելառուսի կողմից միգրանտների օգտագործումը հիբրիդային պատերազմի տարր է, որն այդ երկրները վարում են Արևմուտքի