Ինչպիսին է ֆինլանդական տնտեսության վիճակը ներկայումս
Ֆինլանդիայի տնտեսության հեռանկարն այժմ ավելի վատ է, քան մեկ տարի առաջ, և Ֆինլանդիայի սպառողների վստահությունը գտնվում է պատմական նվազագույն մակարդակում, ըստ Suomenmaa-ի:
Ֆիննական բիզնես ասոցիացիայի (Elinkeinoelämän keskusliitto) տնտեսական բարոմետրի համաձայն, ֆիննական բիզնեսի հեռանկարները շարունակում են վատթարանալ:
Հոկտեմբերին վստահության ինդեքսը կազմել է -17,6։ Սեպտեմբերին այս ցուցանիշը, 1995 թվականից ի վեր, վիճակագրության պատմության մեջ ռեկորդային ցածր է եղել՝ -18,3։ Նախորդ ամսվա համեմատ սպասելիքները տնտեսությունից փոքր-ինչ բարելավվել են, և դրա շնորհիվ ցուցանիշն էլ ավելի չի փլուզվել։
Տնտեսության հեռանկարներն այժմ շատ ավելի վատ են, քան մեկ տարի առաջ. այն ժամանակ վստահության ինդեքսը 2,7 էր։ Ընթացիկ տարվա փետրվարին, նույնիսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց առաջ, այս ցուցանիշը 0,5 էր։
Ներկայումս սպառողների մոտ ռեկորդային ցածր ցանկություն կա՝ գումար ծախսել երկարաժամկետ գնումների վրա։ Ներկայիս ժամանակները գնումներ կատարելու համար ավելի վատն են, քան երբևէ: Բնակարան գնելու ֆինների ցանկությունը իջել է միջին մակարդակից։
Այնուամենայնիվ, սպառողները իրենց ֆինանսական վիճակը դեռ դրական են համարում։ Ֆինները կարծում են, որ դժվար թե կորցնեն իրենց աշխատանքը՝ չնայած գործազրկության մակարդակի հետ կապված մռայլ իրավիճակին:
Ֆինլանդիայի ձեռներեցների ասոցիացիայի տնտեսական բարոմետրի համաձայն՝ բիզնեսով զբաղվելու հեռանկարներն ընկել են ճգնաժամային մակարդակի։ Հեռանկարները վատթարացել են բոլոր խոշոր ճյուղերում, հատկապես շինարարության ոլորտում, ինչին ամենևին չի նպաստում տոկոսադրույքների արագ աճը:
Ըստ Ֆինլանդիայի գործարարների ասոցիացիայի՝ տնտեսական հեռանկարներն այժմ նույն մակարդակի վրա են, ինչ ֆինանսական խորը ճգնաժամի ժամանակ։ Ռազմական գործողությունների պատճառով համաշխարհային տնտեսությունն ունի անկայունության շատ բարձր մակարդակ։
Ընկերությունները գնահատում են, որ տարեվերջին վաճառքը և արտադրությունը լճանալու են, թեև ամռանը աճ է գրանցվել։ Իրավիճակը որոշակիորեն բարելավվեց աշնան սկզբին, սակայն պահանջարկի խնդիրներն արդեն դարձել են ընկերությունների աճի ամենամեծ խոչընդոտը։
«Ֆինլանդիայի տնտեսությունն այժմ լճացած է: Դժվար է ասել, թե որքան կտևի այն և որքան լուրջ կլինի», — ասված է Ֆինլանդիայի բիզնես ասոցիացիայի տնօրենի մամուլի հաղորդագրության մեջ: