ԵՄ-ն համաձայնեցրել է նավթի գնի սահմանաչափը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթում
ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները նախնական համաձայնության են եկել Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների, այդ թվում՝ ռուսական նավթի վաճառքի գնի սահմանաչափի շուրջ, գրում է Politico-ն։
Կրեմլի դեմ պատժամիջոցների ութերորդ փաթեթն առաջարկել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախորդ շաբաթ։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, Ռուսաստանի գանձարանը տասնյակ միլիարդավոր եվրոներ է ստացել հանածո վառելիքի վաճառքից Եվրոպային, նույնիսկ այն դեպքում, երբ ԵՄ կառավարություններն ակտիվացրել են ջանքերը՝ ռուսական էներգիան աստիճանաբար դադարեցնելու:
Նախագիծը իրավական հիմք է տալիս գների սահմանաչափի սահմանման համար, որը նախապես համաձայնեցվել էր G7 երկրների կողմից։ Մինչդեռ ապագա սահմանափաչի հստակ գնային միջակայքի մասին որոշում չի կայացվել։
Մալթան, Հունաստանը և Կիպրոսը, որոնց տանկերները տեղափոխում են ռուսական նավթի մեծ մասը, մտահոգություն են հայտնել նավթի գնի սահմանաչափի ազդեցության առնչությամբ իրենց նավագնացության ոլորտի վրա: ԵՄ-ն որոշ զիջումների է գնացել այս երկրներին։
Սպասվում է, որ համաձայնագրի վերջնական տարբերակը կհաստատվի այսօր։