Անդամ երկրներին անհրաժեշտ է միասնական քաղաքականություն ռուսաստանցիների ժամանման հարցում․ ԵՄ
ԵՄ երկրներին անհրաժեշտ կլինի համատեղ դիրքորոշում ռուսների վերաբերյալ, ովքեր խնդրում են մտնել՝ իրենց երկրից փախչելուց հետո, ասում է դաշինքի գործադիրը: Գրում է AL JAZEERA-ն։
Եվրամիությունը պետք է միասնական դիրքորոշում հաստատի ուկրաինական պատերազմի պատճառով իրենց երկիրը լքող ռուսաստանցիների մուտքի հարցումների վերաբերյալ, հայտարարել է դաշինքի գործադիրը:
Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովը հինգշաբթի օրը նաև հայտնեց, որ անդամ երկրները պետք է գնահատեն հարցումները յուրաքանչյուր դեպքի հիման վրա՝ հաշվի առնելով հիմնարար իրավունքները և ապաստանի ընթացակարգի օրենսդրությունը:
Հանձնաժողովի խոսնակ Փիթեր Ստանոն նշել է, որ շատ ռուսներ փորձում են լքել երկիրը այն բանից հետո, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հայտարարեց պահեստազորայինների և այլ զորքերի մասնակի մոբիլիզացիայի մասին:
Մեկ այլ խոսնակ ասաց, որ երբ խոսքը վերաբերում է ԵՄ սահմաններ մուտք գործելուն, ապա դա «պետք է իրականացվի ԵՄ օրենսդրությանը համապատասխան», որը ներառում է հիմնարար իրավունքների և ապաստանի ընթացակարգերի համար գործող օրենսդրության պահպանումը:
«Հաշվի առնելով այս աննախադեպ իրավիճակը, անդամ պետությունները յուրաքանչյուր դեպքի կանդրադառնան առանձին հիմքով», — ավելացրեց խոսնակը:
Երրորդ խոսնակն ասաց. «Մեզ անհրաժեշտ կլինի խնդրանքների հարցում միասնական դիրքորոշում ունենալ ԵՄ մակարդակում», քանի որ կարող են լինել մեծ թվով դիմումներ Ռուսաստանից մուտքի համար:
Մեկնաբանությունները հնչել են ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ ԵՄ-ն դադարեցրեց վիզային ռեժիմի դյուրացման գործարքը Մոսկվայի հետ՝ դժվարացնելով ռուսաստանցիների համար մուտքի արտոնագրեր ստանալ դաշինք մեկնելու համար: Այն, սակայն, այնքան էլ չհամապատասխանեց ԵՄ վիզայի ամբողջկան արգելքին, որը պահանջել էին Ուկրաինան և դաշինքի այլ անդամներ։