Պատժամիջոցները պետք է չեղարկվեն միջուկային համաձայնագրի հասնելու համար․ Ռաիսի
Նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է «Ալ Ջազիրային», որ պետք է երաշխիքներ հաստատվեն՝ Իրանի դեմ պատժամիջոցների «տևական վերացումն» ապահովելու համար։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ասել է, որ Միացյալ Նահանգների պատժամիջոցները պետք է չեղարկվեն միջուկային համաձայնության հասնելու համար, և պետք է լինեն երաշխիքներ՝ ապահովելու համար դրանց «տևական վերացումը»:
Ուզբեկստանում բացառապես Al Jazeera-ի հետ զրույցում է Իրանի նախագահը նաև ասել, որ դեռ ժամանակը չէ դեմ առ դեմ բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, և նա կասկածի տակ է դրել Վաշինգտոնի անկեղծությունը Թեհրանի հետ գործարքի հասնելու ցանկության հարցում:
«Պատժամիջոցների վերացումը պետք է ուղեկցվի երաշխիքների ապահովմամբ։ Կան որոշ քաղաքական և անհիմն մեղադրանքներ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, երբ խոսքը վերաբերում է պաշտպանական հարցերին», — ասել է Ռաիսին «Ալ Ջազիրա»-ին Սամարղանդ քաղաքում, որտեղ նա հինգշաբթի մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության հանդիպմանը:
«Այնպես որ, մենք պետք է վերջնական տեսքի բերենք այս պաշտպանական խնդիրները», — ասաց նա:
«Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա եթե մենք ունենք վստահելի երաշխիքներ, և մենք ունենք պատժամիջոցների տևական վերացում, ոչ թե պատժամիջոցների ժամանակավոր վերացում, և եթե երաշխիքային հարցերի տևական լուծում լինի, վստահաբար, հնարավոր է համաձայնության հասնել»,- ասաց նախագահը։
Իրանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի միջև ամիսներ շարունակ ընթացող անուղղակի բանակցությունները՝ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագիրը վերականգնելու համար, փակուղի են մտել: