G7-ի բարձրաստիճան դիվանագետները ձգտում են միասնության
Արտաքին գործերի նախարարները ցանկանում են շրջանցել Պեկին կատարած այցից հետո Մակրոնի այն պնդումը, որ Եվրոպան պետք է խուսափի «ճգնաժամերից, որոնք մերը չեն», իսկ Չինաստանը օրակարգում էր նույնիսկ նախքան պաշտոնական բանակցությունների մեկնարկը երկուշաբթի առավոտյան: Այս մասին գրում է EURACTIV-ը:
Երկուշաբթի օրվա առաջին նիստը կենտրոնացավ Չինաստանի և տարածաշրջանային մարտահրավերների վրա, և Հայաշին բացեց բանակցությունները՝ զգուշացնելով, որ միջազգային հանրությունը «պատմության շրջադարձային կետում է»:
Նա կոչ է արել գործընկերներին «աշխարհին ցույց տալ G7-ի ամուր վճռականությունը»՝ պաշտպանելու «օրենքի գերակայության վրա հիմնված միջազգային կարգը»:
Ընդունող Ճապոնիան ցանկանում է օրակարգում առաձնացնել տարածաշրջանային մարտահրավերները, և վերջին իրադարձությունները, ներառյալ չինական զորավարժությունները Թայվանի շուրջ և Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները, սրել են այդ ուշադրությունը:
Մակրոնի և G7-ի այլ պաշտոնյաների Պեկին կատարած այցերը «կլինեն քննարկման թեմա», կիրակի ասաց ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:
«Կարծում եմ, որ կլինի քննարկում, թե ինչպես մենք կարող ենք շարունակել լիովին համահունչ լինել ընդհանուր և համաձայնեցված մոտեցմանը»:
Դաշինքի պաշտոնյաները ցանկանում էին խուսափել կրակի վրա ավելի շատ վառելիք լցնելուց, և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պնդել է, որ Չինաստանի և Թայվանի նկատմամբ քաղաքականության փոփոխություն չկա:
Հավասարակշռություն պահպանելը
Այնուամենայնիվ, չնայած միասնության բոլոր արտաքին դրսևորումներին, Մակրոնի մեկնաբանություններն արտացոլում են այն փաստը, որ դաշնակիցների միջև իրական տարաձայնություններ կան, ասում է Ֆիլադելֆիայի Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի Ասիայի ծրագրի տնօրենը:
«Եվրոպայի գնահատականները Չինաստանի և Թայվանի վերաբերյալ տեսակետները շարժվել են դեպի այն դիրքերը, որոնք ձեռնտու է ԱՄՆ-ին: Բայց սա կոնսենսուս չի բերել»,- ասաց նա։
«Վաշինգտոնի տեսակետները Չինաստանի վերաբերյալ դարձել են ավելի բացասական, և, համապատասխանաբար, Թայվանին աջակցելու ազդանշանները շատ ավելի ուժեղացել են՝ պահպանելով անջրպետը եվրոպական և ամերիկյան դիրքորոշումների միջև»:
Նույնիսկ Եվրոպայում կան տարբեր տեսակետներ Չինաստանի հետ քննադատության և ներգրավվելու ճիշտ հավասարակշռության վերաբերյալ, ընդ որում ԵՄ բարձրաստիճան դիվանագետ Խոսեպ Բորելը նախազգուշացնում է «հակաարդյունավետ» միջոցների մասին:
«Չինաստանը գնալով ավելի ինքնավստահ է դառնում… բայց մենք պետք է շարունակենք համագործակցել Չինաստանի հետ՝ լուծումներ փնտրելով գլոբալ մարտահրավերների համար», — ասաց նա լրագրողներին կիրակի օրը:
«Մենք պետք է շարունակենք առևտուրը Չինաստանի հետ», — ավելացրեց Բորելը, ով չի մեկնել Ճապոնիա, քանի որ ունի քովիդ:
Այլ կերպ վարվելը «հակաարդյունավետ կլինի և կստեղծի վակուում, որը կլրացներ մեկ ուրիշը, և մենք կկորցնենք Չինաստանում տնտեսական լծակները»:
Վաշինգտոնը և Տոկիոն երկուսն էլ ահազանգել են Պեկինի կողմից «տնտեսական պարտադրանքի» մասին, և վաղը հրապարակվելիք վերջնական հայտարարությունը, հավանաբար, կպահանջի ավելի շատ միջոցներ ձեռնարկել մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման ուղղությամբ, ինչպիսիք են կիսահաղորդիչները:
G7-ը՝ Ճապոնիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան, ԵՄ-ն, Իտալիան և Գերմանիան, նույնպես, ամենայն հավանականությամբ, կվերահաստատեն կոշտ արտահայտություններ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման վերաբերյալ, թեև նոր միջոցներ չեն սպասվում:
Ճապոնիան ուժեղացրել է հանդիպման անվտանգությունը այն իրադարձությունից հետո, երբ շաբաթ օրը նախընտրական միջոցառման ժամանակ վարչապետ Ֆումիո Կիսիդայի ուղղությամբ պայթուցիկ է նետվել: