«Լիտվան առանց ռուս զբոսաշրջիկների» նախաձեռնությունը դեռևս չի ստացել բիզնեսի աջակցությունը
Լիտվայում կոչ են արել չընդունել ռուս զբոսաշրջիկներին, սակայն այս գաղափարը աջակցություն չի գտել հյուրանոցների և ռեստորանների սեփականատերերի մոտ, գրում է Delfi-ն։ Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ այս քայլն անհրաժեշտ չէ։
Բալթյան երկրների ամենահայտնի և ամենամեծ կալվածքը, որը զբոսաշրջային հայտնի կենտրոն է, որոշել են չընդունել զբոսաշրջիկների Ռուսաստանից։
Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սահմանափակումներ կարող են կիրառվել Լիտվայի մշակութային և զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև հյուրանոցների, ռեստորանների, պետական և մասնավոր կազմակերպությունների համար։
«Մենք չենք ցանկանում, որ ռուսները վայելեն մեր ստեղծած արժեքները, վայելեն գեղեցկությունը և իմանան պատմության մասին, որը եղել է անցյալում, և որը մենք ստեղծում ենք ամեն օր», ասել է զբոսաշրջային կենտրոնի ներկայացուցիչը։ Նա հավատում է, որ [ռուս-ուկրաինական] հակամարտության ժամանակ պետք է ռուսներին ցույց տա, որ նրանք անցանկալի հյուրեր են Լիտվայում ( թերևս իրենց կենտրոնում ): Վերջինիս նախաձեռնությունը՝ լիտվական հյուրանոցային և ռեստորանային ողջ ոլորտն առանց ռուս զբոսաշրջիկների գոտի հայտարարելու, չի աջակցում Լիտվայի հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիան։
«Երեկ ասոցիացիայի խորհուրդը քննարկեց այս հարցը, բայց որոշեց չաջակցել նման նախաձեռնությանը, քանի որ դրա կարիքը չկա. այժմ Ռուսաստանից միայն հատուկենտ զբոսաշրջիկներ են գալիս Լիտվա», — նշեց Հյուրանոցների և ռեստորանների ասոցիացիայի նախագահը։ «Անձամբ ես աջակցում եմ նախաձեռնությանը, բայց ռուսներին ընդունել-չընդունելու որոշումը պետք է կայացնի յուրաքանչյուր գործարար անհատապես»,- հավելեց նա։