Քիսինջերը կարծում է, որ ԱՄՆ-ը պատերազմի շեմին է Ռուսաստանի և Չինաստանի հետ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը նախազգուշացրել է Ռուսաստանի և Չինաստանի հետ պատերազմի վտանգի մասին։ Դա պայմանավորված էր այն հարցադրումներով, որոնք մասամբ ստեղծեց Վաշինգտոնը՝ «պատկերացում չունենալով, թե դա ինչպես կավարտվի կամ ինչի կարող է հանգեցնել»։ Հայտնում է THE WALL STREET JOURNAl-ը։
99-ամյա Հենրի Քիսինջերը թողարկել է իր 19-րդ գիրքը՝ «Առաջնորդություն. վեց ուսումնասիրություն համաշխարհային ռազմավարության վերաբերյալ»: Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո իշխանության եկած առաջնորդների՝ Կոնրադ Ադենաուերի, Շառլ դը Գոլի, Ռիչարդ Նիքսոնի, Անվար Սադաթի, Լի Կուան Յուի և Մարգարետ Թետչերի մտածողության և պատմական նվաճումների վերլուծությունն է։
Մեր զրույցում, որը տեղի ունեցավ Մանհեթենի իր գրասենյակում հուլիսյան օրերից մի օր, Քիսինջերն ինձ ասաց, որ 1950-ականներին, «մինչ քաղաքականություն մտնելը ծրագրել էր գիրք գրել այն մասին, թե ինչպես երկրները խաղաղություն կնքեցին և պատերազմ սկսեցին 19-րդ դարում՝ սկսած Վիեննայի կոնգրեսից։ Պարզվեց, որ այդ գրքի մոտ մեկ երրորդը նվիրված էր Բիսմարկին, և այն պետք է ավարտվեր Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ։ Քիսինջերի խոսքերով, նոր գիրքը «մի տեսակ շարունակություն է: Դա միայն ներկայի մտորումների մասին չէ»:
Ինչպես ասել է նախկին պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, «Առաջնորդության» մեջ ներկայացված բոլոր վեց պատմական դեմքերը ձևավորվել են այն շրջանի ազդեցությամբ, ինչը Քիսինջերն անվանում է «Երկրորդ երեսնամյա պատերազմ» ( 1914-1945 թվականներին ) և նրանք նշանակալի ներդրում են ունեցել այն բանում, թե ինչպիսին է դարձել աշխարհը նրանցից հետո: Ընդհանուր առմամբ, Քիսինջերի տեսակետից գոյություն ունի առաջնորդի որակների երկու արխետիպ՝ պետական գործչի հեռատես պրագմատիզմը և մարգարեի քաջության տեսլականը։
Երբ ես նրան հարցրի, թե արդյոք նա կարող է նշել որևէ ժամանակակից առաջնորդի, ով օժտված է նման հատկանիշներով, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ։ Ես վերապահում կանեի, որ եթե դը Գոլի մեջ կար նման ինքնագիտակցություն, ապա Նիքսոնի, գուցե Սադաթի և նույնիսկ Ադենաուերի դեպքում, մենք դա չենք տեսնում վաղ փուլերում: Մյուս կողմից, նրանցից ոչ մեկն ի սկզբանե հմուտ մարտավար չի եղել։ Նրանք բոլորը պետք է սովորեին մարտավարության արվեստը, սակայն երբ նրանք ստանձնեցին պաշտոնը, ունեին նպատակի զգացում»:
Քիսինջերի հետ զրույցներում անընդհատ հնչում է «նպատակ» բառը, որը նրա տեսանկյունից մարգարեի բնորոշ հատկանիշն է։ Բայց բացի «նպատակ» բառից հաճախ է լսվում «հավասարակշռություն» բառը, որը պետական գործչի հիմնական մտահոգությունն է։ Սկսած 1950-ականներից, երբ Քիսինջերը դեռ Հարվարդի գիտնական էր, որը գրում էր միջուկային ռազմավարության մասին, նա դիվանագիտությունը տեսնում էր որպես գործիք հավասարակշռություն պահպանելու համար մեծ տերությունների միջև, որոնք գտնվում էին հնարավոր միջուկային աղետի ստվերում: Նրա տեսանկյունից ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների ապոկալիպտիկ ներուժը պահպանում է թշնամական ուժերի միջև հավասարակշռությունը, և որքան էլ անհարմար թվա, դառնում է միջազգային հարաբերությունների կարևորագույն հրամայականը:
«Ես կարծում եմ, որ հավասարակշռության մեջ կա երկու բաղադրիչ,- բացատրեց Քիսինջերը:- Որոշակի հավասարակշռություն երբեմն հակադիր արժեքների լեգիտիմության ճանաչման հետ: Որովհետև եթե համոզված եք, որ ձեր ջանքերի վերջնական արդյունքը պետք է լինի ձեր սեփական արժեքները հիմնումը, ապա, իմ տեսակետից, հավասարակշռությունն անհնար է, այսինքն՝ առաջին մակարդակը մի տեսակ բացարձակ հավասարակշռություն է։ Երկրորդ մակարդակը «վարքի հավասարակշռությունն է՝ այսինքն համապատասխանել սահմանափակումներին, թե ինչպես եք կիրառում ձեր ուժերը, միջոցները և ազդեցությունը՝ բացարձակ հավասարակշռության հասնելու համար։ Ըստ Քիսինջերի, երկուսին էլ հասնելու համար «իրական հմտություն» է պահանջվում։ Հաճախ չէ, որ այս կամ այն պետական գործիչը գիտակցաբար փորձում է հասնել այս ամենին, քանի որ կան բազմաթիվ հնարավորություններ իշխանությունն ու ազդեցությունն ընդլայնելու ՝ առանց աղետ հրահրելու, և, հետևաբար, երկրները երբեք չեն զգացել, որ պարտավոր են դա անել»:
Այնուամենայնիվ, Քիսինջերը գիտակցեց, որ չնայած հավասարակշռության կարևորությանը, այն չպետք է ինքնանպատակ լինի: «Կան իրավիճակներ, որտեղ համակեցությունն ուղղակի անհնար է,- նշեց նա։- Օրինակ՝ Հիտլերի հետ։ Հիտլերի հետ հավասարակշռության մասին քննարումը անիմաստ էր, թեև ես մի քիչ համակրանք ունեմ Չեմբերլենի հանդեպ, քանի որ եթե նա հավատում էր,որ պետք է ժամանակ շահի բախումից առաջ, ինչը, ինչպես նա գիտեր, անխուսափելի էր։
«Առաջնորդություն» գրքում ակնարկ կա, որ Քիսինջերը դեռ հույս ունի, որ ժամանակակից ամերիկյան պետական այրերը կարող են սովորել իրենց նախորդների դասերը։ «Կարծում եմ, որ մենք այսօր մեծ խնդիր ունենք ուղղություն գտնելու հարցում,- ասել է Քիսինջերը:- Մենք չափից դուրս շատ ենք տարվում տվյալ պահի էմոցիաներով: Ամերիկացիները դեմ են դիվանագիտության գաղափարը «հակառակորդի հետ անձնական հարաբերությունների» գաղափարից տարանջատելուն։ Որպես կանոն, նրանք բանակցություններն ընկալում են ոչ թե հոգեբանական, այլ միսիոներական ձևով՝ ձգտելով վերափոխել կամ դատապարտել իրենց զրուցակիցներին, փոխանակ ներթափանցեն նրանց մտքի շղթա։
Քիսինջերի խոսքով՝ այսօր աշխարհը վտանգավոր անհավասարակշռության եզրին է։ «Մենք պատերազմի շեմին ենք Ռուսաստանի և Չինաստանի հետ խնդիրների պատճառով, որոնք մասամբ ինքներս ենք ստեղծել, և մենք չենք պատկերացնում, թե դա ինչպես կավարտվի կամ ինչի կհանգեցնի», — ասաց նա: Կարո՞ղ է արդյոք Միացյալ Նահանգները վարվել այս երկու հակառակորդների հետ՝ նրանց հետ հարաբերությունները կառուցելով այնպես, ինչպես դա անում էր Նիքսոնի վարչակազմի ժամանակ: Քիսինջերին չհաջողվեց պարզ բաղադրատոմս առաջարկել։ «Հիմա այլևս չի կարելի ասել, որ մենք նրանց կբաժանենք ու իրար դեմ կհանենք։ Այն ամենը, ինչ կարելի է հիմա անել, լարվածությունը չսրելն ու տարբերակներ ստեղծելն է, իսկ դրա համար հիմքում պետք է ընկած լինի որևէ հիմնարար նպատակ»:
Ինչ վերաբերում է Թայվանին, Քիսինջերը մտահոգված է, որ Միացյալ Նահանգները և Չինաստանը շարժվում են դեպի ճգնաժամ։ Նա Վաշինգտոնին առաջարկում ցուցաբերել ամրություն։ «Երկու կողմերի վարած քաղաքականությունը թույլ տվեց Թայվանին հանդես գալ որպես ինքնավար ժողովրդավարական միավոր և նպաստեց Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև խաղաղության պահպանմանը 50 տարի շարունակ», — ասաց Քիսինջերը: Ուստի, պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել այն միջոցների ընտրության հարցում, որոնք կարող են ցնցել հիմնաքարային կառուցվածքը»:
Այս տարի ավելի վաղ Քիսինջերը մեծ քննադատության արժանացավ, երբ նշեց որ ուկրաինական ճգնաժամը, հնարավոր է, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անզգույշ քաղաքականության հետևանքն է: Նախկին պետքարտուղարը այլ ելք չի տեսնում, քան լրջորեն վերաբերվել Վլադիմիր Պուտինի մտահոգություններին Ռուսաստանի ազգային անվտանգության վերաբերյալ և կարծում է, որ սխալ էր ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային խոստանալը, որ ի վերջո կդառնա դաշինքի անդամ: «Ես կարծում էի, որ Լեհաստանը և բոլոր ավանդական արևմտյան երկրները, որոնք արևմտյան պատմության մաս են կազմում, ՆԱՏՕ-ի տրամաբանական անդամներ են», — բացատրեց նա: Բայց Ուկրաինան, նրա տեսանկյունից, տարածքների միավորում է, որը ժամանակին պատկանել է Ռուսաստանին, և ռուսները համարում են իրենցը, թեև «որոշ ուկրաինացիներ»՝ ոչ։ Եթե Ուկրաինան դառնար բուֆեր Ռուսաստանի և Արևմուտքի միջև, դա կնպաստեր կայունությանը։ «Ես կողմ էի Ուկրաինայի լիարժեք անկախությանը, բայց կարծում էի, որ նրա համար լավագույն դերը Ֆինլանդիայի նման պետք է լիներ»:
Այդուհանդերձ, ըստ Քիսինջերի, մահակն արդեն ձուլված է։ Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, «կարծում եմ, որ այսպես թե այնպես, պաշտոնապես թե ոչ, Ուկրաինային պետք է վերաբերվել որպես ՆԱՏՕ-ի անդամի»։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ փոխզիջումային համաձայնագրի արդյունքում Ռուսաստանը կկարողանա պահել այն բոլոր տարածքները, որոնք գրավել էր դեռևս 2014 թվականին, այդ թվում՝ Ղրիմը և Դոնբասի մի մասը։ Նա, սակայն, չկարողացավ պատասխանել այն հարցին, թե ինչով է նման համաձայնագիրը տարբերվելու պայմանագրից, որը չկարողացավ կայունացնել հակամարտությունը ութ տարի առաջ։
Ուկրաինայի ժողովրդավարության և անկախության կողմից առաջ քաշված բարոյական պահանջները․ 2014 թվականից ի վեր ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանել է երկրի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, և նրա բնակիչների ճակատագիրը, ովքեր հայտնվել են ռուսական տարածքներում, այնքան էլ չեն տեղավորվում Քիսինջերի պետականության արվեստի ուրվագծում: Եթե ամենամեծ հաջողությունը միջուկային պատերազմից խուսափելն է, ապա ի՞նչ է մնում անել փոքր պետություններին, որոնց միակ դերը գլոբալ հավասարակշռության մեջ ավելի մեծ տերությունների ձեռքում զինվոր լինելն է:
«Ինչպես օգտագործել մեր ռազմական ներուժը մեր ռազմավարական նպատակների հետ և ինչպես կապել դրանք մեր բարոյական նպատակների հետ, մնում է չլուծված խնդիր», — պատասխանել է Քիսինջերը:
Հետադարձ հայացք գցելով իր երկար ու երբեմն դժվար կարեիրային, Քիսինջերը ինքնաքննադատության հակում չի ցուցաբերում։ Հարցին, թե արդյոք նա զղջո՞ւմ է ինչ-որ բանի համար, որ արել է քաղաքականությունում աշխատելու տարիներին, նա պատասխանել է․ «Միպուլյատիվ տեսանկյունից ես պետք է լավ պատասխան սովորեմ այս հարցին, քանի որ ինձ անընդհատ հարցնում են»։ Սակայն, թեև նա կարող է թվարկել ոչ էական մարտավարական կետեր, ընդհանուր առմամբ, ասում է. «Ես ինձ չեմ տանջում այն մտքերով, թե որ հարցերում կարող էինք այլ կերպ գործել»։