Չինաստանի տնտեսության և բնակչության աճի դինամիկան 70 տարվա ընթացքում (ինֆոգրաֆիկ)
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կազմավորումից 70 տարի անց դարձել է միակ պետությունը, որը կարող է մրցակցել հեգեմոն ԱՄՆ-ի դեմ։ Այսօր արդեն Չինաստանn արտահանումների ծավալով առաջին տեղում է աշխարհում, ունի արտարժութային ամենամեծ պահուստները (3.1 տրիլիոն դոլար)։ Չինաստանի հզորության լոկոմոտիվն ահռելի մարդկային ռեսուրսն է․ այդ երկրի առաջատար է բնակչության թվով (գրեթե 1,4 մլրդ մարդ)։
ՉԺՀ-ի գոյության առաջին 30 տարիների ընթացքում, տնտեսությունը ցանկալի տեմպերով չէր աճում, իսկ արդեն 1979 թվականից տեղի ունեցած «չինական հրաշքը»․ մինչև 2010 թվական տնտեսությունն աճեց ավելի քան 16 անգամ։ Չինաստանը շրջանցեց Ճապոնիային և դարձավ աշխարհի երկրորդ տնտեսությունը։
Յոթ տասնամյակի ընթացքում Չինաստանի բնակչության և տնտեսության աճի շարժընթացը հետևյալ տեսքն ունի։