Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտաք ձեր քվեն Երևանի ավագանու ընտրություններում (հարցում)
2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի են ունենալու ավագանու ընտրություններ։ Ապրիլյան հեղափոխությունից հետո այս ընտրություններն առաջին էլեկտորալ փորձաքարն է քաղաքական ուժերի համար և լուրջ նախաքայլ է համապետական ընտրություններին ընդառաջ։
Ընտրություններին մասնակցելու են թվով 12 կուսակցություն և դաշինք։ Ներկայացնում ենք այդ ուժերի ցանկն ու ընտրական ցուցակների առաջին եռյակը։
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Նաիրա Զոհրաբյան
- Պետրոս Ղազարյան
- Արման Աբովյան
«ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
- Անահիտ Թարխանյան
- Արամ Գրիգորյան
- Արմեն Հովհաննիսյան
«ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
- Արարատ Զուրաբյան
- Դավիթ Առաքելյան
- Գագիկ Գյանջյումյան
«ԵՐԿԻՐ ԾԻՐԱՆԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Զարուհի Փոստանջյան
- Հենրիկ Քարիմյան
- Արա Փահլևանյան
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Րաֆֆի Հովհաննիսյան
- Արմեն Մարտիրոսյան
- Հովսեփ Խուրշուդյան
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Մանուել Գասպարյան
- Արտակ Լալայան
- Ելենա Դանիելյան
«ԻՄ ՔԱՅԼԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
- Հայկ Մարության
- Սրբուհի Ղազարյան
- Սերգեյ Սարգսյան
«ԼՈՒՅՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
- Արտակ Զեյնալյան
- Դավիթ Խաժակյան
- Անի Խաչատրյան
«ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Միքայել Մանուկյան
- Դավիթ Հակոբյան
- Խաչատուր Ստեփանյան
«ՀԱՅՔ» (ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Գևորգ Հովսեփյան
- Հրաչյա Սարգսյան
- Միքայել Քացախյան
«ՌԵՖՈՐՄԻՍՏՆԵՐԻ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Արտակ Ավետյան
- Լևոն Սաֆարյան
- Կարեն Վարդանյան
«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
- Մհեր Շահգելդյան
- Հովհաննես Հովհաննիսյան
- Վահե Թորոսյան
Մեր ընթերցողներին առաջարկում ենք մասնակցել հարցմանը՝ պատասխանելով, թե որ քաղաքական ուժին կտաք ձեր քվեն Երևանի ավագանու ընտրություններում։ Այստեղ կուսակցությունների ու դաշինքների ներուժի վերլուծություն չենք իրականացնի հանրությանը կարծիք չպարտադրելու և հարցման արդյունքների վրա չազդելու համար։ Ընտրությունների և ընդհանուր ներքաղաքական գործընթացների համակողմանի վերլուծություն կլինի հետագայում։