Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դավադրությունը. The Washington Post
Ներկայացնում ենք ամերիկյան «The Washington Post» պարբերականի «The case for Trump-Russia collusion: We’re getting very, very close» հոդվածը:
Ամերիկյան նախագահական ընտրությունների ժամանակ աջակցելով Դոնալդ Թրամփին՝ ռուսական օլիգարխիկ դասը ձգտում էր ոչ միայն ապակայունացնել ամերիկյան քաղաքականությունը, այլև հասնել պատժամիջոցների վերանայմանը: Աջակցություն փնտրելով Ռուսաստանից՝ Թրամփն ուզում էր ոչ միայն նախագահ դառնալ, այլև գումար վաստակել. անգամ նախագահական քարոզարշավի մեկնարկից հետո Թրամփն ակնկալում էր Մոսկվայում «Թրամփ—թաուեր» կառուցելու բավականին շահավետ համաձայնագիր կնքել:
Այժմ մեզ հայտնի են ոչ միայն դրդապատճառներն, այլև մեթոդներ: Նախընտրական քարոզարշավի ընթացքում ռուս արհեստավարժ ինտերնետ—տրոլլները, ովքեր հավանաբար գործել են Սանկտ-Պետերբուրգից, հարյուրավոր կեղծ պրոֆիլներ են բացել ֆեյսբուքում և թվիթերում: Դրանից հետո հրապարակվել են հազարավոր ֆեյքային պատմություններ, կարգախոսներ, հակաքլինթոնյան հեշթեգեր, ինչպես նաև «DCLeaks» հղումներ (կայքեր, որոնցում հրապարակվել են Քլիթոնի աջակիցների էլեկտրոնային նամակները, որոնք գողացվել են ռուս հաքերների կողմից): Այդ էլեկտրոնային նամակներն որևէ արտառոց տեղեկատվություն չէին պարունակում, սակայն ռուս տրոլլները շեշտում էին, որ դրանք պարունակում են «քողարկված փաստեր», նշում էին, որ դրանք «Սորոս» գաղտնի օպերացիայի մի մասն էին և համոզում էին մարդկանց անցնել այդ հղմամբ: Ռուս գործակալներն այդ մեթոդն ավելի վաղ ևս կիրառել էին: Ուկրաինայի և Լեհաստանի ընտրությունները ցույց տվեցին, որ ցանկացած գողացած նյութ կարող է օգտագործել դավադրության տեսություն կառուցելու համար:
Հայտնի է, թե հետո ինչ եղավ: Ռուսաստանի կողմից ֆեյքային տեղեկությունները տարածում գտան իրական ամերիկացիների էջերում: Լայնորեն սփռված տեղեկություններից մեկն այն մասին, որ իբր Հիլարի Քլիթոնի ազդեցիկ կողմնակիցներից ոմանք կապված են մանկապղծությամբ զբաղվող գաղտնի կազմակերպության հետ: Ավելի փոքր ուշադրություն են գրավել այնպիսի նորությունները, ինչպես որ Բարաք Օբաման է հիմնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, կամ որ Քլիթոնին աջակցելու համար «Google» որոնողական համակարգը հատուկ կարգավորումներ է կիրառել, սակայն դրանք զարգացնում էին ոչ միայն ռուսական տրոլլները, որոնք գովազդ էին օգտագործում տարածման համար, այլև ռուսական լրատվական գործակալությունները, ինչպես «Sputnik» լրատվամիջոցը: Իսկ ավելի ուշ այդ տեսություններին բացահայտ հղում էր անում Թրամփը:
Այստեղ պարզ չէ, թե ռուսները ինչպես էին դուրս բերում այդ ֆեյքային նորություններին հավատալու մղում ունեցող ամերիկացիներին, որ հենց այդ մարդկանց ուղղվեին գովազդող տեղեկությունները: Գուցե դրանում կա պատահականում, գուցե և ռուսներին որևէ մեկն օգնել է: Անշուշտ այդպիսի տեղեկատվություն տնօրինում էր Թրամփի թիմը. վերջերս Թրամփի նախընտրական շտաբի անդամներից մեկը, ով պատասխանատու էր համացանցում քարոզարշավի համար, «BBC»-ին տրված հարցազրույցի ժամանակ պարծեցել էր, որ կարող են Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում գտնել անհրաժեշտ թիրախային լսարանը:
Մեկ այլ հարց է նաև այն, թե ինչու Թրամփը սկսեց կիրառել դավադրության նույն տեսությունները, ինչ տարածում էին ռուսական լրատվամիջոցներն ու տրոլլները: Գուցե սա ևս զուգադիպություն է, իսկ գուցե և համաձայնեցված գործողությունների նշան է: Ռուս տրոլլների հաղորդագրությունները կարող են փոխանցված լինել Թրամփի նախընտրական շտաբից կամ հակառակը:
Այնուհանդերձ Թրամփի համակրանքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ ինքնաբերաբար պետք է խոչընդոտ լիներ ԱՄՆ-ում քաղաքականությամբ զբաղվելու համար: Նախագահի թիմի ու Ռուսաստանի միջև դավադրության անուղղակի ապացույցներն արդեն կան, իսկ ուղղակի ապացույցները կգտնվեն շատ շուտով: