Աշխարհի լավագույն համալսարանների տասնյակը. ուսանողների ու ակադեմիական աշխատակազմի թիվը
Կրթության ոլորտում մասնագիտացված բրիտանական «Times Higher Education» պարբերականը հրապարակել է «Աշխարհի համալսարանների վարկանիշ — 2018» ցանկը, որում ներառվել են 77 երկրի թվով 1000 համալսարան: Հայաստանի բարձրագույն կրթական հաստատություններն այս ցանկում ներկայացված չեն: Հետխորհրդային տարածքում առաջատար ցուցանիշն ունի Մոսկվայի պետական համալսարանը (194-րդ հորիզոնական):
Ներկայացնում ենք «Times Higher Education»-ի վարկանիշով համալսարանների լավագույն տասնյակը 2010 թվականից մինչև օրս:
Համալսարանը | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017[1] |
Օքսֆորդի համալսարան | 6 | 4 | 2 | 2 | 3 | 2 | 1 | 1 |
Քեմբրիջի համալսարան | 6 | 6 | 7 | 7 | 5 | 4 | 4 | 2 |
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ | 2 | 1 | 1 | 1 | 1 | 1 | 2 | 3 |
Ստենֆորդի համալսարան | 4 | 2 | 3 | 4 | 4 | 3 | 3 | 3 |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ | 3 | 7 | 5 | 5 | 6 | 5 | 5 | 5 |
Հարվարդի համալսարան | 1 | 2 | 4 | 2 | 2 | 6 | 6 | 6 |
Փրինսթոնի համալսարան | 5 | 5 | 6 | 6 | 7 | 7 | 7 | 7 |
Լոնդոնի կայսերական քոլեջ | 9 | 8 | 8 | 10 | 9 | 8 | 8 | 8 |
Չիկագոյի համալսարան | 13 | 9 | 10 | 9 | 11 | 10 | 10 | 9 |
Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտ | 15 | 15 | 12 | 14 | 13 | 9 | 9 | 10 |
Օքսֆորդի համալսարան (Մեծ Բրիտանիա).
Հիմնադրում՝ 1096 թ.
Ուսանողների թիվը՝ 23.195 (2016 թ.)
Ակադեմիական աշխատակազմը՝ 1791 (2015 թ.)
Քեմբրիջի համալսարան (Մեծ Բրիտանիա).
Հիմնադրում՝ 1209 թ.
Ուսանողների թիվը՝ 19660
Ակադեմիական աշխատակազմը՝ 6645
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ).
Հիմնադրում՝ 1891 թ.
Ուսանողների թիվը՝ 2240
Ակադեմիական աշխատակազմը՝ 300
Ստենֆորդի համալսարան (ԱՄՆ).
Հիմնադրում՝ 1891 թ.
Ուսանողների թիվը՝ 16336
Ակադեմիական աշխատակազմը՝ 2153
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (ԱՄՆ).
Հիմնադրում՝ 1861 թ.
Ուսանողների թիվը՝ 11319
Ակադեմիական աշխատակազմը՝ 1021
Հարվարդի համալսարան (ԱՄՆ).
Հիմնադրում՝ 1636 թ.
Ուսանողների թիվը՝ 21000
Ակադեմիական աշխատակազմը՝ 4671
Փրինսթոնի համալսարան (ԱՄՆ).
Հիմնադրում՝ 1746 թ.
Ուսանողների թիվը՝ 8181
Ակադեմիական աշխատակազմը՝ 1238
Լոնդոնի կայսերական քոլեջ (Մեծ Բրիտանիա).
Հիմնադրում՝ 1907 թ.
Ուսանողների թիվը՝ 17035
Ակադեմիական աշխատակազմը՝ 3692
Չիկագոյի համալսարան (ԱՄՆ).
Հիմնադրում՝ 1890 թ.
Ուսանողների թիվը՝ 15726
Ակադեմիական աշխատակազմը՝ 2274
Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտ (Շվեյցարիա).
Հիմնադրում՝ 1855 թ.
Ուսանողների թիվը՝ 19233
Ակադեմիական աշխատակազմը՝ 7798
Ներկայացնում ենք նշված համալսարանները ևս երկու հեղինակավոր վարկանիշային ցանկերում զբաղեցրած հորիզոնականներով.
Համալսարանը | QS World University Rankings[2] | Academic Ranking of World Universities[3] |
Օքսֆորդի համալսարան | 6 | 7 |
Քեմբրիջի համալսարան | 5 | 3 |
Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ | 4 | 9 |
Ստենֆորդի համալսարան | 2 | 2 |
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ | 1 | 4 |
Հարվարդի համալսարան | 3 | 1 |
Փրինսթոնի համալսարան | 13 | 6 |
Լոնդոնի կայսերական քոլեջ | 8 | 27 |
Չիկագոյի համալսարան | 9 | 10 |
Ցյուրիխի տեխնոլոգիական ինստիտուտ | 10 | 19 |
«QS World University Rankings»-ի վարկանիշով 7-րդ հորիզոնականում է Լոնդոնի համալսարանական քոլեջը: «Academic Ranking of World Universities»-ի վարկանիշով լավագույն տասնյակում են նաև Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը (5-րդ հորիզոնական), Կոլումբիայի համալսարանը (8-րդ հորիզոնական):
Համեմատության համար նշենք, որ Մոսկվայի պետական համալսարանը «QS World University Rankings»-ով զբաղեցնում է 95-րդ հորիզոնականը, իսկ «Academic Ranking of World Universities»-ով՝ 93-րդ հորիզոնականը:
[1] https://www.timeshighereducation.com/student/best-universities/best-universities-world
[2] https://www.topuniversities.com/university-rankings/world-university-rankings/2018
[3] http://www.shanghairanking.com/ARWU2017.html