«Սոցիալական առաջընթացի ինդեքս — 2017». Հայաստանի ցուցանիշները
Ամերիկյան «Social Progress Imperative» (անգլերենից — «Սոցիալական առաջընթացի հրամայական») կազմակերպությունը հրապարակել է «Սոցիալական առաջընթացի ինդեքս — 2017» զեկույցը («Social Progress Index-2017»):
Ինդեքսը բնորոշում է հիմնական սոցիալական ոլորտներում առանձին երկրների մակարդակը՝ հիմնվելով երեք չափորոշիչի վրա.
- Մարդու բազային պահանջմունքներ,
- Բարեկեցության հիմքեր,
- Հնարավորություններ:
Չափորոշիչներից յուրաքնաչյուրը բաժանվում է 4-ական ցուցանիշի, որոնք էլ առանձնանում են կոնկրետ 3-5 ցուցիչների:
Հայաստանը 128 երկրների ցանկում միջինից ավելի բարձր ցուցանիշ է ապահովում՝ 69,01 միավորով 59-րդ երկիրն է: Դրանով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանի երկրներից Թուրքիային (61-րդ), Ադրբեջանին (76-րդ), Իրանին (88-րդ), զիջում է միայն Վրաստանին (53-րդ):
2015 թվականի համեմատությամբ Հայաստանը երկու հորիզոնականով բարելավել է իր դիրքերը, անգամ առաջ է անցել երկու տարի առաջ 58-րդ հորիզոնականը զբաղեցնող Թուրքիայից: Վրաստանն ու Իրանը իրենց արդյունքը բարելավել են 7 հորիզոնականով, Ադրբեջանը պահպանել է նույն դիրքը:
Հայաստանը առաջատար է նաև ԵԱՏՄ երկրների ցանկում, որտեղ Բելառուսը 65-րդ հորիզոնականում է, Ռուսաստանը՝ 67-րդ, Ղազախստանը՝ 74-րդ, Ղրղզստանը՝ 76-րդ
Ինդեքսի առաջատար տասնյակը հետևյալն է.
- Դանիա
- Ֆինլանդիա
- Իսլանդիա
- Նորվեգիա
- Շվեյցարիա
- Կանադա
- Նիդերլանդներ
- Շվեդիա
- Ավստրալիա
- Նոր Զելանդիա:
Վատագույն ցուցանիշներն ունեն հիմնականում աֆրիկյան երկրները:
Խոշոր տերություններից Մեծ Բրիտանիան 12-րդ հորիզոնականում է, Գերմանիան՝ 13-րդ, Ճապոնիան՝ 17-րդ, ԱՄՆ-ը՝ 18-րդ, Ֆրանսիան՝ 19-րդ, Իտալիա՝ 24-րդ, Բրազիլիան՝ 43-րդ, Ռուսաստանը՝ 67-րդ, Չինաստանը 83-րդ, Հնդկաստանը՝ 93-րդ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ.
Հայաստանը դիտարկվող երեք չափանիշներից առավել բարձր արդյունք ունի «Մարդու բազային պահանջմունքների» չափանիշով՝ 47-րդ հորիզոնական, ապա հետևում է «Բարեկեցության հիմքեր»՝ 54-րդ հորիզոնական, վերջում «Հնարավորություններն» են՝ 91-րդ հորիզոնական:
Հայաստանն աշխարհում թիվ 1 երկիրն է 4 ցուցիչներով.
- Գյուղական բնակավայրերում ջրի ապահովվածությամբ,
- Էլեկտրականության ապահովվածությամբ,
- Չափահաս մարդկանց գրագիտության աստիճանով,
- Բջջային հեռախոսների բաժանորդների հարաբերական թվով:
Հայաստանի վատագույն գնահատականներն ապահովում է «Անհատական ազատություն և ընտրություն», ինչպես նաև «Հանդուրժողականություն և ներառականություն» ցուցանիշներով:
Ըստ չափորոշիչների, ցուցանիշերի ու ցուցիչների Հայաստանի զբաղեցրած հորիզոնականները հետևյալն են.
Չափորոշիչ 1. Մարդու բազային պահանջմունքներ — 47-րդ հորիզոնական
Սնունդ և բազային առողջապահություն – 60-րդ հորիզոնական.
- Թերսնուցում– 70-րդ,
- Մահացություն սննդի բացակայությունից – 74-րդ,
- Մայրական մահացություն – 54-րդ,
- Նորածինների մահացություն — 59-րդ,
- Մահացություն վարակիչ հիվանդություններից – 24-րդ:
Ջուր և սանիտարական վիճակ – 37-րդ հորիզոնական.
- Ջրամատակարարում (խողովակային) – 26-րդ,
- Գյուղական բնակավայրերի ջրով ապահովվածություն – 1-ին,
- Սանիտարական պայմաններ – 58-րդ:
Օթևան – 61-րդ հորիզոնական.
- Բնակարանային հասանելիություն – 92-րդ,
- Էլեկտրականության ապահովվածություն – 1-ին,
- Էլեկտրականության որակը – 60-րդ,
- Կենցաղային օդի աղտոտման պատճառով մահացություններ – 45-րդ:
Անձնական ապահովվածություն – 55-րդ հորիզոնական.
- Սպանություններ – 48-րդ,
- Բռնությամբ ուղեկցվող հանցագործություններ — 20-րդ,
- Գիտակցված հանցագործություններ – 31-րդ,
- Քաղաքական ահաբեկչություն – 73-րդ,
- Երթևեկության մահացություններ – 71-րդ:
Չափորոշիչ 2. Բարեկեցության հիմքեր – 54-րդ
Բազային կրթության հասանելիություն – 49 հորիզոնական.
- Չափահաս մարդկանց գրագիտության աստիճանը – 1-ին,
- Տարրական դպրոցում հաշվառումը – 71-րդ,
- Միջնակարգ դպրոցում հաշվառումը – 67-րդ,
- Գենդերային հարաբերակցությունը միջնակարգ դպրոցում – 22-րդ:
Տեղեկատվության և հաղորդակցության հասանելիություն – 48-րդ հորիզոնական.
- Բջջային հեռախոսների բաժանորդներ — 1-ին,
- Համացանցի օգտատերեր – 52-րդ,
- Մամուլի ազատության ինդեքս — 32-րդ:
Առողջություն և դրական ինքնազգացողություն – 65-րդ հորիզոնական.
- Կյանքից սպասումներ 60 տարեկանում – 63-րդ,
- Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառով վաղաժամ մահացություններ – 85-րդ,
- Ինքնասպանություններ – 32-րդ:
Շրջակա միջավայրի որակը – 61-րդ հորիզոնական.
- Միջավայրի օդի աղտոտման պատճառով մահացություններ – 74-րդ,
- Կեղտաջրերի մաքրման աշխատանքներ – 60-րդ,
- Կենսաբազմազանություն և բնական միջավայր – 55-րդ,
- Ջերմոցային գազերի արտանետումներ – 62-րդ:
Չափորոշիչ 3. Հնարավորություններ – 91-րդ հորիզոնական
Անհատական իրավունքներ – 96-րդ հորիզոնական.
- Քաղաքական իրավունքներ – 94-րդ,
- Արտահայտման ազատություն – 86-րդ,
- Հավաքների ազատություն – տվյալ չկա,
- Մասնավոր սեփականության իրավունք – 102-րդ:
Անհատական ազատություն և ընտրություն – 108-րդ հորիզոնական.
- Կենսակերպի ընտրության ազատություն – 118-րդ,
- Կրոնի ազատություն – 97-րդ,
- Վաղ ամուսնություններ – 61-րդ,
- Բեղմնականխման պահանջից բավարարվածություն – 105-րդ,
- Կոռուպցիա – 84-րդ:
Հանդուրժողականություն և ներառականություն – 104-րդ հորիզոնական.
- Ներգաղթողների նկատմամբ հանդուժողականություն – 82-րդ,
- Համասեռամոլների նկատմամբ հանդուժողականություն – 117-րդ,
- Փոքրամասնության նկատմամբ խտրականություն և բռնություն – 47-րդ,
- Կրոնական հանդուրժողականություն – 92-րդ,
- Փոքրամասնությունների համայնքի անվտանգություն – 103-րդ:
Բարձրագույն կրթության հասանելիություն – 60-րդ հորիզոնական.
- Բարձրագույն կրթության ժամանակահատվածը – 28-րդ,
- Կանանց կրթության միջին ժամանակահատվածը – 44-րդ,
- Կրթության հասանելիության անհավասարությունը – 21-րդ,
- Համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող համալսարանների թիվը – 77-րդ,
- Համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող համալսարաններում հաշվառված ուսանողների տոկոսը – 77-րդ: