Այս տնտեսությունները շահեցին Ռուսաստանի մեկուսացումից, բայց նրանք այժմ վտանգի են ենթարկում Արևմուտքի պատասխան գործողությունները
Կովկասյան երկրները` Վրաստանը և Հայաստանը, որոնց տնտեսություններն անսպասելիորեն վերելք ապրեցին ուկրաինական պատերազմի հետևանքով, այժմ բախվում են Արևմուտքի պատասխան գործողությունների հեռանկարին Ռուսաստանի հետ առևտրի աճից հետո: Այս մասին գրում է CNBC-ին:
Ռուսաստանի հարավային սահմանի մոտ գնտվող նախկին խորհրդային երկու երկրները նախորդ տարի երկնիշ աճ գրանցեցին:
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալների համաձայն՝ 2022 թվականին Վրաստանի տնտեսությունն աճել է 10,1 տոկոսով, իսկ Հայաստանի՝ 12,6 տոկոսով։ 2023 թվականին նրանց աճը նախատեսվում է դանդաղել մինչև համապատասխանաբար մոտ 4% և 5,5%, ինչը արտացոլում է ընդհանուր չափավորությունը ողջ Կովկասում և Կենտրոնական Ասիայում, հայտնում է ՄԱԿ-ի գործակալությունը:
Այնուամենայնիվ, վերլուծաբաններն ասում են, որ աճի հիմնական շարժիչ ուժերը «չեն անհետացել» և կարող են այդ երկրները դնել միջազգային ուշադրության կենտրոնում:
Ռուսաստանի հետ «միջանկյալ» առևտուր
Արևմտյան առաջնորդներն այս տարի ահազանգ են հնչեցրել այն մասին, որ որոշ առևտրականներ օգտագործում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Թուրքիան՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը իր վերջին տնտեսական հեռանկարում նշել է, որ նման երկրները դառնում են այսպես կոչված միջնորդական առևտրային գործընկերներ(so-called intermediated trade partners) մեկուսացված պետության համար:
«Եվրամիությունից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից դեպի Կենտրոնական Ասիա և Կովկաս արտահանումը կտրուկ աճել է՝ ակնարկելով «միջանկյալ առևտրի» աճը, որի արդյունքում ապրանքներն արտահանվում են Կենտրոնական Ասիայի տնտեսություններ և այնուհետև վաճառվում Ռուսաստան»- ասել է ՎԶԵԲ-ը:
Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ Geostat-ի նախնական տվյալների, այս տարի Ռուսաստանը առաջացել է որպես Վրաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկեր ներմուծմամբ և երրորդը՝ արտահանմամբ: 2022 թվականի ընթացքում ռուսական ներմուծումը երկիր աճել է 79%-ով, իսկ դեպի Ռուսաստան արտահանումը աճել է 7%-ով։
Մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերն է թե՛ ներմուծման, թե՛ արտահանման առումով։ Ղրղզստանը, Տաջիկստանը և Ադրբեջանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրներ, նույնպես արձանագրել են Ռուսաստանի հետ առևտրի աճ վերջին մեկ տարվա ընթացքում, վկայում են ԱՄՀ-ի տվյալները։
«Տարածաշրջանում առևտրի ձևերի փոփոխությունը հնարավորություն է, բայց նաև ռիսկ», — այս ամսվա սկզբին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի փոխտնօրենը:
Վրաստանի և Հայաստանի կառավարությունների խոսնակները անմիջապես չպատասխանեցին CNBC-ի խնդրանքին՝ մեկնաբանություններ տալու աճի վերաբերյալ:
Պատժամիջոցների շրջանցման դեմ ճնշում
Աճող առևտրային հոսքերը դրդել են կոչերի Եվրոպական միությունից և դաշնակից երկրներից կամ սանկցիաներ ընդունել նման երկրներին , կամ երկրորդական պատժամիջոցներով ապտակել հենց այդ երկրներին։
Եվրահանձնաժողովի՝ ԵՄ գործադիր թևի ներկայացուցիչը CNBC-ին ասել է, որ այն ներկայումս աշխատում է «նկատել առևտրային հոսքերի վերահղումը որոշ երրորդ երկրներից, որոնք հանդես են գալիս որպես հնարավոր դարպասներ դեպի Ռուսաստան»:
Սա հետևում է մեկնաբանություններին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի, ով ասում էր, որ խմբի պատժամիջոցների 11-րդ փաթեթը Ռուսաստանի դեմ ուղղված կլինի «շրջանցումը ճնշելուն»՝ համաձայնեցնելով Յոթնյակի երկրների հետ:
ՎԶԵԲ-ն այժմ գնահատում է, որ նման «միջանկյալ առևտուրը» կազմում է Հայաստանի և Ղրղզստանի տարեկան համախառն ներքին արդյունքի մոտ 4-6%-ը: Այն, իր հերթին, խթանում է երկրների «զարգացող լոգիստիկ արդյունաբերությունը» և հիմք է տալիս տեղական արժույթների արժևորմանը, ասվում է այնտեղ:
Այդուհանդերձ, Հայաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը պնդել է, որ իշխանությունները շաբաթական կտրվածքով հետևում են երկրի առևտրի օրինաչափություններին, որպեսզի համոզվեն, որ բիզնեսները չեն ենթարկվում էմբարգոյի:
Նուրբեկյանը CNBC-ին ասել է, որ Հայաստանի համար պատժամիջոցներին համապատասխանել լինելը բացարձակ առաջնահերթություն է։ «Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը շատ անհանգիստ է, ուստի մենք գիտենք, թե ինչ է նշանակում լինել պատժամիջոցների տակ գտնվող երկրների կողքին, և ես կարծում եմ, որ մենք բավականին հաջողակ ենք ղեկավարել մեր տնտեսությունը այնպես, որ հեռու մնանք խնդրահարույց դեպքերից»:
Նա խոստովանեց, որ հատկապես առաջադեմ տեխնոլոգիական մասերի պահանջարկի տոկոսային աճը եղել է «բավականին մեծ», բայց ասաց, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ մակարդակները սկսվել են ցածր բազայից:
Վտանգելով Արևմուտքի հարաբերությունները
Արևմտյան դաշնակիցները դեռ չեն հստակեցրել, թե ինչպիսին կլինի պատժամիջոցների իրենց հաջորդ փուլը, և երբ դրանք կարող են ուժի մեջ մտնել: Այնուամենայնիվ, որոշ վերլուծաբաններ ասում են, որ դրանց հեռանկարը կարող է դրդել ազդված երկրներին վերանայել իրենց հավատարմությունը:
«Մենք պետք է ազատվենք կախվածությունից Ռուսաստանի տնտեսությունից», — ասել է Կուկավան(head of economic and social policy at Georgian think tank the Institute for Development of Freedom of Information):
Վրաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականի մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից մեկ շաբաթ անց, և աշխատում է թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: Երկիրը, Ուկրաինայի հետ մեկտեղ, հայտարարել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ձգտումների մասին:
ԵՄ անդամակցության վրացական հանրային աջակցությունը վերջին ամիսների ընթացքում աճել է, և բնակչության չորս հինգերորդը (81%) ներկայումս կողմ է դաշինքին միանալուն, համաձայն ԱՄՆ-ի կողմից հիմնադրված ոչ առևտրային Ազգային Դեմոկրատական Ինստիտուտի վերջին հարցման(U.S.-founded non-profit the National Democratic Institute): Երեք քառորդը (73%) շարունակում է աջակցել անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Մինչդեռ Հայաստանը երբեք անդամակցության հայտ չի ներկայացրել, և Կենտրոնական Ասիայի մյուս երկրներն իրավասու չեն միանալու ԵՄ-ին:
«Մենք կրակի վրա յուղ ենք լցնում՝ ակտիվացնելով այս առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Աշխարհաքաղաքական համատեքստը, որով այժմ մտածում են մեզ [Վրաստանի] մասին, Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ է: Բայց նրանք չունեն ԵՄ անդամակցությունը որպես թիրախ, մենք ունենք»,- ասել է Կուկավան: