ԶԼՄ-ները հայտնում են Հնդկաստանից նոր, հզոր զինատեսակի մոտալուտ մատակարարման մասին Հայաստան
Պաշտպանական աղբյուրները India Today-ին հայտնել են, որ «Ակաշ» հրթիռային համակարգը մեծ հետաքրքրություն է առաջացրել Մերձավոր Արևելքի երկրների, Հարավային Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Եգիպտոսի և այլ բարեկամ երկրների շրջանում:
Հրթիռային համակարգն արդեն ստացել է արտահանման զգալի պատվեր Հայաստանից: Մատակարարումները կսկսվեն առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Օրեր առաջ Հնդկաստանի ռազմաօդային ուժերի (IAF) կողմից անցկացված «Աստրաշակտի»( Astrashakti) զորավարժությունների ժամանակ ցուցադրվել է «Ակաշ» հրթիռային համակարգի կրակային հզորությունը։
«Ակաշ»-ը շարժական զենիթային համալիր է գործողության փոքր շառավիղով, որն արտադրում է Bharat Dynamics Limited (BDL) ընկերությունը։ Համալիրը միաժամանակ կարող է խոցել բազմաթիվ թիրախներ (հակառակորդի հրթիռները, ինչպես նաև 4-25 կմ–ի վրա գտնվող ուղղաթիռներ, կործանիչներ և անօդաչուներ)։ Հնդկաստանի ԶՈւ–ն արդեն ձեռք է բերել այդ համալիրները հրթիռային զորքերի երկու գնդի համար և ևս երկուսի համար պատվեր են կատարել։