Ո՞ր երկրներ են արտահանվում հայաստանյան ոսկին, թանկարժեք քարերն ու զարդերը (ինֆոգրաֆիկ)
Հայաստանից արտերկիր արտահանումների շուրջ 19 տոկոսը (ավելին քան 300 մլն դոլար) կազմում են ոսկին, զարդեղենը, թանկարժեք մետաղներն ու քարերը: Այդ ոլորտի արտահանման ծավալները դոլարային հաշվարկով և տոկոսայնության հետևյալն են (ըստ 2015 թվականի տվյալների).
Մլն դոլար | Տոկոս | |
Ոսկի | 197 | 63 |
Ադամանդ | 78,3 | 25 |
Զարդեղեն | 18,2 | 5,8 |
Այլ թանկարժեք մետաղներ, քարեր | 19,3 | 6,2 |
2015 թվականին Հայաստանից արտահանվել է 197 մլն դոլարի ոսկի, ինչը կազմում է արտահանվող ապրանքների 12 տոկոսը: Արտահանման երկրները հետևյալն են.
- Կանադա – 99 % (195 մլն դոլար),
- ԱՄԷ – 0,97 % (1,91 մլն դոլար)
- Շվեյցարիա – 0,047 տոկոս (91,5 հազար դոլար):
Նշենք, որ տարեկան աշխարհում արտահանվում է մոտ 308 մլրդ դոլարի ոսկի, իսկ Հայաստանի ցուցանիշն այդ թվի ընդամենը 0,064 տոկոսն է:
Նույն թվականին Հայաստանից արտահանվել է 78,3 մլն դոլարի ադամանդ, ինչը կազմում է ընդհանուր արտահանումների 4,7 տոկոսը: Արտահանման երկրներն են.
- Բելգիա և Լյուքսեմբուրգ – 46 % (36,1 մլն դոլար),
- Կանադա – 17 % (13,7 մլն դոլար),
- Շվեյցարիա – 10 % (7,82 մլն դոլար),
- ԱՄՆ – 8,7 % (6,84 մլն դոլար),
- Ռուսաստան – 7,5 % (5,88 մլն դոլար),
- Իսրայել – 4,9 %(3,85 մլն դոլար),
- ԱՄԷ – 3,3 % (2,57 մլն դոլար),
- Բելառուս – 1,2 % (948 հազար դոլար):
Հայկական ադամանդներն արտահանվում են նաև Հնդկաստան, Թայլանդ, Հոնկոնգ և Ղազախստան:
Աշխարհում տարեկան արտահանվում է 112 մլրդ դոլարի ադամանդ, Հայաստանն ապահովում է այդ ցուցանիշի 0,07 տոկոսը:
2015 թվականին Հայաստանից արտահանվել է 18,2 մլն դոլարի զարդեղեն, ինչը կազմում է երկրից արտահանվող ապրանքների 1,1 տոկոսը: Արտահանման երկրները հետևյալն են.
- Թուրքմենստան – 52 (9,42 մլն դոլար)
- ԱՄԷ – 21 (3,85 մլն դոլար)
- Ղազախստան – 7,8 (1,41 մլն դոլար)
- Ռուսաստան – 5,6 (1,03 մլն դոլար)
- Թայլանդ – 5,4 (973 հազար դոլար)
- ԱՄՆ – 3,1 (556 հազար դոլար)
- Թուրքիա – 1,2 (213 հազար դոլար)
Հայկական զարդեղենը արտահանվում են նաև Տաջիկստան, Ճապոնիա, Շվեյցարիա, Կանադա, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Լիբանան, Ֆրանսիա, Իտալիա, Մոլդովա: