ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը
Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումներին։ Հայտնում է www.un.org-ը:
Գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում շարունակվող միջնորդական ջանքերին։