Հայաստանն երրորդն է աշխարհի ամենաանվտանգ ոչ գաճաճ երկրների ցանկում. World Travel Index

“World Travel Index” պարբերականը ներկայացրել է տուրիզմի տեսակետից աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Հետազոտության մեջ ընդգրված են 193 երկիր (ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրները)։
Ցանկի առաջատար դիրքերում են “գաճաճ պետությունները”, որոնց մակերեսը չի գերազանցում 1000 քկմ-ը։ Գաճաճ պետություններից առաջատար դիրքերում են Տուվալու, Սան Մարինո, Կուկի կղզիներ, Նաուրու, Անդորրա, Մոնակո, Պալաու, Մարշալյան կղզիներ, Սան Տոմե և Պրինսիպի, Կիրիբատի երկրները։
Ոչ գաճաճ երկրների ցանկում առաջատարը Կատարն է (92.52 գործակցով), երկրորդն Արաբական Միացյալ Էմիրություններն են (92.12 գործակցով), երրորդ տեղում է Հայաստանը (90.27 գործակցով): Ընդհանուր ցանկով (հաշված նաև գաճաճ պետությունները) Կատարն 8-րդն է, ԱՄԷ-ն՝ 11-րդը, իսկ Հայաստանը՝ 13-րդը:
Ընդհանուր ցանկում Վրաստանը 26-րդն է (81.77), Ադրբեջանը՝ 41-րդը, Ռուսաստանը՝ 72-րդը, Թուրքիան՝ 75-րդը, Իրանը՝ 118-րդը։
