Ի՞նչ է առաջարկում Եվրոպան Ուկրաինային
Եվրամիությունը երկուշաբթի օրը Ուկրաինային առաջարկեց «կարևոր նյութերի» վերաբերյալ սեփական համաձայնագիրը, ճիշտ այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Վաշինգտոնը մոտ է Կիևի հետ գործարք կնքելուն իր հսկայական բնական ռեսուրսների նկատմամբ իրավունքների համար: Այս մասին գրում է POLITICO-ն։
Եվրոպայի արդյունաբերական ռազմավարության հանձնակատար Ստեֆան Սեժուրնեն ասել է, որ մրցակից առաջարկը ներկայացրել է ուկրաինացի պաշտոնյաներին, որոնց հանդիպել է Կիևում՝ Եվրոպական հանձնաժողովի այցի ժամանակ՝ նշելու Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երրորդ տարելիցը:
«Եվրոպային անհրաժեշտ 30 կարևորագույն նյութերից 21-ը կարող է տրամադրվել Ուկրաինայի կողմից՝ win-win գործընկերության միջոցով», — ասել է Սեժուրնեն, հայտնում է AFP-ն:
Եվ նա ընդգծված նշեց. «Եվրոպայի առաջարկած հավելյալ արժեքն այն է, որ մենք երբեք չենք պահանջի գործարք, որը փոխշահավետ չէ»:
Թրամփը գնալով ավելի ագրեսիվ քայլեր է անում Ուկրաինայի նկատմամբ՝ նրա հանքային հարստությունների նկատմամբ իրավունքների համար՝ պահանջելով մինչև 500 միլիարդ դոլար փոխհատուցում Վաշինգտոնի կողմից Կիևին աջակցելու համար:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մինչ այժմ հրաժարվել է ստորագրել Թրամփի վարչակազմի կողմից առաջարկված երկու համաձայնագրերի նախագիծը՝ ասելով, որ պայմանները, որոնք, ըստ New York Times-ի, ներառում էին Կիևի հրաժարումը հանքանյութերից, նավթից և գազից եկամուտներից, գումարած նավահանգիստներից և այլ ենթակառուցվածքներից 500 միլիարդ դոլար արժողությամբ, չափազանց կոշտ էին:
«Ես չեմ ստորագրի այն, ինչ պետք է վճարեն ուկրաինացիների 10 սերունդները», — ասել է Զելենսկին կիրակի օրը կայացած մամուլի ասուլիսում։
Սակայն Թրամփը երկուշաբթի պնդեց, որ «վերջնական գործարքը» «շատ մոտ է» և որ այն կներառի «հազվագյուտ հողեր և տարբեր այլ բաներ»:
Ուկրաինան ունի կարևոր տարրերի և օգտակար հանածոների հսկայական պաշարներ՝ լիթիումից մինչև տիտան, որոնք կենսական նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների արտադրության համար և շատ բաղձալի են ռեսուրսներ են համաշխարհային մրցավազքում: