Ինչո՞ւ է Ջո Բայդենը անհանգստացած Վրաստանի ընտրություններով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի օրը քննադատել է Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, և միացել եվրոպական առաջնորդների՝ հնարավոր խախտումների թափանցիկ հետաքննության կոչերին։ Այս մասին գրում է POLITICO-ն։
Բայդենը, ով նշել է, որ միջազգային և տեղական դիտորդները չեն որակել ընտրությունները որպես «ազատ և արդար», կոչ է արել Վրաստանի կառավարությանը սկսել «ներառական երկխոսություն Վրաստանի բոլոր քաղաքական ուժերի հետ՝ ընտրությունների ամբողջականությունը վերականգնելու համար»։
Բայդենը նաև հորդորել է վրացի պաշտոնյաներին չեղյալ համարել «օտարերկրյա գործակալների» մասին երկրի վիճահարույց օրենքը, որը ներկայացվել է այս տարվա սկզբին և, ըստ տարածված կարծիքի, վերցված է ռուսական խաղատախտակից՝ կառավարության քննադատներին լռեցնելու համար:
Ընդդիմադիր կուսակցությունները դժգոհեցին այն բանից հետո, երբ վրացական իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, հաղթանակ տարավ շաբաթ օրը կայացած քվեարկության ժամանակ՝ հավաքելով 54 տոկոս ձայն:
Երկուշաբթի ԵՄ նախարարները կոչ են արել անաչառ հետաքննել միջազգային դիտորդների բողոքները, մինչդեռ Շվեդիան երեքշաբթի ասաց, որ դադարեցնում է կառավարության համագործակցությունը վրացական իշխանությունների հետ:
Վրաստանի Կենտրոնական ընտրական կոմիտեն երկրի դատախազությանը խնդրել է ուսումնասիրել նախագահի և ընդդիմադիր գործիչների կողմից բարձրացված մեղադրանքները կեղծիքների վերաբերյալ: