Աշխարհի ամենամեծ երկրներն ըստ բնակչության
Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների համաձայն, աշխարհի ընդհանուր բնակչությունը 2022 թվականին 7,95 միլիարդից հասել է 8,02 միլիարդի 2023 թվականին։ Այս մասին գրում է USNEWS-ը։
Աշխարհի մարդկանց գրեթե երեք քառորդն ապրում է 25 ամենաբնակեցված երկրներից մեկում։ Ցուցակում հայտնված աֆրիկյան երկրներն ունեցել են բնակչության թվի ամենամեծ տոկոսային աճը 2013-ից 2023 թվականներին։ Իտալիան և Ճապոնիան բնակչության թվով ամենամեծ 25 երկրների շարքում միակն էին, որոնք անկում են ապրել 2013-ից 2023 թվականներին, ընդ որում դրանց ընդհանուր թիվը այդ ժամանակահատվածում նվազել է համապատասխանաբար 2,4%-ով և 2,3%-ով:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի կանխատեսումները, որոնք հրապարակվել են Բնակչության համաշխարհային օրը, ցույց են տալիս, որ 2080-ականներին գլոբալ բնակչությունը կկազմի մոտ 10,3 միլիարդ մարդ, իսկ մինչև դարավերջ կնվազի մինչև 10,2 միլիարդ:
Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ 2023 թվականի դրությամբ սրանք բնակչության թվով 25 ամենամեծ երկրներն են։
1․Հնդկաստան
2․Չինաստան
3․Միացյալ Նահանգներ
4․Ինդոնեզիա
5․Պակիստան
6․Նիգերիա
7․Բրազիլիա
8․Բանգլադեշ
9․Ռուսաստան
10․Մեքսիկա
11․Եթովպիա
12․Ճապոնիա
13․Ֆիլիպիններ
14․Եգիպտոս
15․Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
16․Վիետնամ
17․Իրան
18․Թուրքիա
19․Գերմանիա
20․Թաիլանդ
21․Միացյալ թագավորություն
22․Ֆրանսիա
23․Տանզանիա
24․Հարավային Աֆրիկա
25․Իտալիա