Կրքերը չեն հանդարտվում Վրաստանում
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն ընդունեց պառակտիչ օրենքը՝ հաղթահարելով օրինագծի նախագահական վետոն, որը, ըստ քննադատների, արտացոլում է Ռուսաստանի օրենսդրությունը։ Գրում է EURACTIV-ը։
Բրյուսելը և Վաշինգտոնը զգուշացրել են, որ այդ քայլը կշեղի սևծովյան երկրին Եվրամիությանն անդամակցելու իր ճանապարհից:
Սա հարուցեց շուրջ երկու ամիս շարունակվող ամենօրյա բողոքի ցույցեր, որոնց արդյունքում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ և օգտագործեց ցույցերը ցրելու համար։
Կիրակի երեկոյան հազարավոր մարդիկ հավաքվել էին Թբիլիսիի Հանրապետության կենտրոնական հրապարակում՝ վրացական նվագախմբերի և երգիչների բացօթյա համերգի համար։
Կազմակերպիչներն ասացին, որ այն նպատակ ունի «նվիրատվություններ հավաքել ցույցերի ժամանակ ձերբակալված ցուցարարների համար»:
Համերգի ժամանակ շատերն իրենց զայրույթն արտահայտեցին իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ, որը բախվում է Վրաստանը իր արևմտյան ուղեծրից հեռացնելու և դեպի Ռուսաստանի ուղեծիր տանելու աճող մեղադրանքներին:
Օրենքը պարտադրում է արտերկրից իրենց ֆինանսավորման առնվազն մեկ հինգերորդը ստացող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել որպես «օտար տերության շահերը հետապնդող կազմակերպություններ»։
Վրացական երազանքը պնդում է, որ հավատարիմ է Վրաստանի եվրոպական նկրտումներին և ասում է, որ օրենքը կապահովի «թափանցիկություն» Արևմուտքի կողմից ֆինանսավորվող խմբերի նկատմամբ, որոնք, ըստ նրա, խաթարում են երկրի ինքնիշխանությունը:
Լարվածությունն աճել է հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք դիտվում են որպես ժողովրդավարական հիմնական փորձություն:
Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին ամրագրված է երկրի սահմանադրությամբ և, ըստ սոցիոլոգիական հարցումների, դրան սատարում է բնակչության ավելի քան 80%-ը: